Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+3.09 oC

Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

14:48 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ փետրվարի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարարներ Արմեն Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտային օրենսդրական նախագծեր, ինչպես նաև մի շարք միջազգային համաձայնագրեր:

Քննարկման հիմնական մասը վերաբերում էր «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որի շրջանակներում կարևորվել է դրանց ընդունման անհրաժեշտությունը: Արձագանքելով օրենսդրական նախաձեռնությանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ներկայացվել են հիմնախնդրային հարցեր և դրանց լուծմանն ուղված առաջարկությունները:

Առաջարկվել է օրենսդրական փաթեթի լրամշակմանն ուղղված քննարկումները շարունակել համատեղ ձևաչափով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին

17:45 06.02.2025

Ֆրանսիայի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին

2025 թվականի հունվարի 27-31-ը ԵՄ Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ միջազգային համագործակցության, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի բաժնի և ՀՀ ԱԱԾ […] ...

Ֆրանսիան արգելափակել է Փարիզի Ռուսական տան հաշիվները

17:40 06.02.2025

Ֆրանսիան արգելափակել է Փարիզի Ռուսական տան հաշիվները

Ֆրանսիան փորձում է լիովին արգելափակել Փարիզի Ռուսական տան գործունեությունը՝ սառեցնելով կառույցի ֆինանսական հաշիվները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։ «Ներկայումս փորձում են ամբողջությամբ կասեցնել Ռուսական տան աշխատանքը՝ սառեցնելով նրա հաշիվները։ Մենք ֆրանսիացիների հետ բարդ բանակցություններ ենք վարում այս հարցի շուրջ, հատկապես, որ Ռուսական տունն այստեղ գործում է օրինական հիմունքներով՝ երկկողմ համաձայնագրի շրջանակում, […] ...

Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

17:34 06.02.2025

Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

Փետրվարի 5-ին՝ ժամը 1:12-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արմավիրի Ջիվանու փողոցի մի բակից շտապօգնության խումբը դանակարհարված վիճակում բուժօգնության է տեղափոխել անձը չպարզված մի քաղաքացու: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է քաղաքացու ինքնությունը` Արմավիր քաղաքի բնակիչ էր, 24 տարեկան։ Արմավիրի քրեական և համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառուների արդյունքում […] ...

Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը. դեսպան

17:27 06.02.2025

Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը. դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն աջակցում է հատկապես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Դեսպանի դիտարկմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը։ Նա նաև վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ Իրանը […] ...

Լավրովը հայտարարել է Աբխազիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին 

17:21 06.02.2025

Լավրովը հայտարարել է Աբխազիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին 

Ռուսաստանը հետաքրքրված է Աբխազիայի հետ համագործակցության ամրապնդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբայի հետ հանդիպման ընթացքում։ «Մենք շահագրգռված ենք, որ մեր համագործակցությունը շարունակի ամրապնդվել։ Մեր ապրանքաշրջանառությունն աճում է, ինչպես հասկանում եմ, անցած տարի Աբխազիայի ՀՆԱ-ն աճել է 8%-ով։ Մենք վստահ ենք, որ մեր կապերում առկա ներուժը, հատկապես էներգետիկայի […] ...

Արագածոտնի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ

17:16 06.02.2025

Արագածոտնի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ

Փետրվարի 6-ին՝ ժամը 15։05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ […] ...

BACK_TO_TOP