Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+3.09 oC

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում

13:52 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում կհստակեցվի տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ կիրականացվեն ընթացակարգերի հետ կապված:

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, միայն 2024 թ. պետբյուջեի շրջանակում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է։ Ըստ նախարարի՝ չորս տարիների կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել է ծրագրից: Վերջիններս արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։ «Կարևոր է, որ այս ծրագրի շրջանակում նաև 2023-2024 թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակել իր աշխատանքը: Եվ պետք է հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերն աշխատում են: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: «Մենք շարունակական աշխատանք ենք տանում, որ մեր գործող ընթացակարգերը անընդհատ լավարկվեն, վերանայվեն, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ, միանշանակ և ծառայեն իրենց նպատակին: Այս տրամաբանությամբ ենք առաջարկվում նաև այս փոփոխությունները տարակարգի մեխանիզմում: Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից է կարևոր, թե՛ հաշվի առնելով, որ կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան, հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա: Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու:

Հիմա ուսուցիչը կարող է դիմել 3-րդ աստիճանի տարակարգի, հանձնաժողովն ուսումնասիրի և տեսնի, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են, դիցուք, 4-րդ կամ 2-րդ աստիճանի տարակարգին, բայց նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև կարող է արձագանքել միայն ուսուցչի առաջարկած տարակարգին, և սա նույնպես կրկնակի վարչարարություն է առաջացնում, որովհետև ստիպված է լինում մերժել, և ուսուցիչը ստիպված է լինում դիմել այլ տարակարգի համար: Այս կարգավորումներն էապես պարզեցնում են այս հանգամանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը. հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը: Առաջարկվող կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը: «Կարևոր եմ համարում նաև, որ մենք հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90-100 տոկոսը»,-նշել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարը հավելել է նաև, որ հստակեցվել են դասընթացների հանդեպ պահանջները, որոնք նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է: «Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը մտադիր է Գազայի հատվածում շինարարությամբ զբաղվել

16:44 06.02.2025

Թրամփը մտադիր է Գազայի հատվածում շինարարությամբ զբաղվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի Գազայի հատվածում իրականացնել «երկրագնդի անշարժ գույքի ոլորտում ամենամեծ նախագիծը»: «ԱՄՆ-ը կամաց-կամաց և խնամքով կսկսի շինարարությունը, ինչը կդառնա երկրի վրա անշարժ գույքի ոլորտում ամենամեծ նախագիծը: Ամերիկացի զինվորների կարիքը չի լինի», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկելու է» […] ...

Փետրվարի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազամատակարարումը

16:39 06.02.2025

Փետրվարի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 7-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: ...

ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանը

16:33 06.02.2025

ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը: Քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, […] ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա

16:25 06.02.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաև խորհրդարանական և փորձագիտական շրջանակների հետ: ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ

16:21 06.02.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան: Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող […] ...

Հնդկաստանում կործանվել է ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը

16:17 06.02.2025

Հնդկաստանում կործանվել է ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Mirage 2000 օդանավը կործանվել է Մադհյա Պրադեշ նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուները հաջողությամբ դուրս են նետվել, հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերը: «Հնդկական ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը այսօր վթարի է ենթարկվել Շիվպուրիի մոտակայքում՝ սովորական ուսումնական թռիչքի ժամանակ՝ համակարգի անսարքության հետևանքով: Երկու օդաչուները փրկվել են»,- ասվում է հաղորդագրությունում: Հետաքննություն է ընթանում՝ պարզելու վթարի […] ...

BACK_TO_TOP