Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+2.09 oC

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

12:42 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չորս տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչներ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել են ծրագրից և արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա դիտարկմամբ՝ միայն 2024 թվականին պետական բյուջեի շրջանակներում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է։

«Պետք է ուրախությամբ նշեմ, որ 4 տարվա կամավոր ատեստավորման արդյունքում մենք արդեն ունենք 6100-ից ավելի ուսուցիչներ կամ մեր ուսուցիչների շուրջ 20 տոկոսը, որոնք օգտվել են ծրագրից և արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ»,-ասաց Անդրեասյանը։

Նա նաև կարևոր համարեց, որ այս ծրագրի շրջանակներում 2023-ից 2024 թվականների ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն են ստացել շարունակել իրենց աշխատանքը։

«Հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փորձագետներն օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը

14:40 06.02.2025

Փորձագետներն օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Global Risks»-ի հարցումը, որին մասնակցել են ավելի քան 900 փորձագետներ ամբողջ աշխարհից, օդի աղտոտվածությունը ճանաչեց որպես այս տարվա գլխավոր համաշխարհային ռիսկ: Առաջին անգամ զեկույցը ներառում է աղտոտվածության (ներառյալ օդի աղտոտվածության) մասին առանձին գլուխ՝ ազդարարելով մեր օդը մաքրելու գլոբալ աճող վճռականությունը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

14:34 06.02.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

Փետրվարի 6-ին, ժամը 09:13-ին քաղաքացին դիմել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Աղբերք գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի […] ...

40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն

14:22 06.02.2025

40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝ 🔹ընտանեկան նախատրամադրվածություն, 🔹վաղաժամ կամ […] ...

Ֆրանսիան Ուկրաինա է առաքել առաջին Mirage կործանիչները

14:15 06.02.2025

Ֆրանսիան Ուկրաինա է առաքել առաջին Mirage կործանիչները

Ֆրանսիական Mirage առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։ «2024 թվականի հունիսի 6-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Ուկրաինա ֆրանսիական Mirage 2000-ների մատակարարման մասին: Դրանցից առաջինը Ուկրաինա է ժամանել այսօր»,- սոցցանցում գրել է նախարարը։ Ըստ Լեկորնուի՝ ուկրաինացի օդաչուները մի քանի ամիս սովորել են Ֆրանսիայում դրանք վարելու համար: ...

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

14:07 06.02.2025

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ։ Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և […] ...

Կներդրվի մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

14:00 06.02.2025

Կներդրվի մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները: Որոշման նպատակը մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված կարգավորումների սահմանումն է։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա […] ...

BACK_TO_TOP