12:05 06.02.2025
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում,
Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:
«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։
Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ ապահովելով երթևեկության մասնակիցների անվտանգությունը։
«Հարգելի՛ քաղաքացիներ հորդորում ենք. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն և ուշադիր՝ պահպանելով երթևեկության կանոնները»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
14:40 06.02.2025
Փորձագետներն օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկըՀամաշխարհային տնտեսական ֆորումի «Global Risks»-ի հարցումը, որին մասնակցել են ավելի քան 900 փորձագետներ ամբողջ աշխարհից, օդի աղտոտվածությունը ճանաչեց որպես այս տարվա գլխավոր համաշխարհային ռիսկ: Առաջին անգամ զեկույցը ներառում է աղտոտվածության (ներառյալ օդի աղտոտվածության) մասին առանձին գլուխ՝ ազդարարելով մեր օդը մաքրելու գլոբալ աճող վճռականությունը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ […] ...
14:34 06.02.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածՓետրվարի 6-ին, ժամը 09:13-ին քաղաքացին դիմել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Աղբերք գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի […] ...
14:22 06.02.2025
40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտությունԿրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝ 🔹ընտանեկան նախատրամադրվածություն, 🔹վաղաժամ կամ […] ...
14:15 06.02.2025
Ֆրանսիան Ուկրաինա է առաքել առաջին Mirage կործանիչներըՖրանսիական Mirage առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։ «2024 թվականի հունիսի 6-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Ուկրաինա ֆրանսիական Mirage 2000-ների մատակարարման մասին: Դրանցից առաջինը Ուկրաինա է ժամանել այսօր»,- սոցցանցում գրել է նախարարը։ Ըստ Լեկորնուի՝ ուկրաինացի օդաչուները մի քանի ամիս սովորել են Ֆրանսիայում դրանք վարելու համար: ...
14:07 06.02.2025
Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացըՍևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ։ Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և […] ...
14:00 06.02.2025
Կներդրվի մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԿառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները: Որոշման նպատակը մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված կարգավորումների սահմանումն է։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա […] ...