Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+2.09 oC

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Միրզոյան

11:41 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում գրառմամբ նշել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում։

«Հիմնվելով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր խոսակցությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Հայաստանը հավատարիմ է Վաշինգտոնի հետ կապերի խորացմանը, նշել է նա։

«Ունենալով ամուր հիմք և պայծառ հեռանկարներ՝ մենք հավատարիմ ենք կապերի խորացմանը և մեր ժողովուրդների համար նոր հնարավորություններ փնտրելուն»,-գրել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, որտեղ մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Եվրոպայի 2027թ. երիտասարդական առաջնությունը հյուրընկալող երկրները

13:33 06.02.2025

Հայտնի են Եվրոպայի 2027թ. երիտասարդական առաջնությունը հյուրընկալող երկրները

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ պարզվել են մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2027թ. առաջնության կազմակերպիչ երկրները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում և Ալբանիայում: Բացման խաղը կկայանա Սերբիայում, իսկ եզրափակիչը՝ Ալբանիայում: Եվրոպայի 2025թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Սլովակիայում: Մրցաշարի գործող չեմպիոնը Անգլիայի հավաքականն է: ...

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը

13:23 06.02.2025

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը: Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում։ Վարդանյանի գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին: ...

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահ

13:17 06.02.2025

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահ

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահին քվեարկության երրորդ փուլում, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը (300-ից 180-ը), չորրորդ փուլը կկայանա փետրվարի 12-ին, ասել է խորհրդարանի խոսնակ Նիկիտաս Կակլամանիսը։ «Ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ընտրության համար պահանջվող ձայների մեծամասնությունը՝ ըստ կանոնակարգի: Հանրապետության նախագահի ընտրության հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հինգ օրից, այսինքն՝ […] ...

Մեկ զոհ, երկու վիրավոր. պատահար Հյուսիս-հարավ ճանապարհին

13:10 06.02.2025

Մեկ զոհ, երկու վիրավոր. պատահար Հյուսիս-հարավ ճանապարհին

Փետրվարի 5-ին, ժամը 20.40-ի սահմաններում Հյուսիս-հարավ ավտոճանապարհին միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 33-ամյա վարորդը՝ Դավիթ Գ․-ն, մահացել է, իսկ «Մերսեդեսի» 22-ամյա վարորդն ու 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։ ...

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի, վաղվանից՝ կրկին կբարձրանա

13:04 06.02.2025

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի, վաղվանից՝ կրկին կբարձրանա

Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, […] ...

ԱՄՆ-ը պետք է քայլ անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ռյաբկով

12:56 06.02.2025

ԱՄՆ-ը պետք է քայլ անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ռյաբկով

ԱՄՆ-ը պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, նրա խոսքերը մեջբերված են ԱԳՆ կայքում։ Դիվանագետը նշել է, որ «Մոսկվան ձգտում էր ազնիվ գործընկերության, սակայն Արևմուտքը չարձագանքեց դրան, քանի որ նրա սկզբնական նպատակն էր թուլացնել աշխարհաքաղաքական հակառակորդին»։ «ԱՄՆ վարչակազմի փոփոխության ֆոնին առաջին քայլը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այսինքն՝ […] ...

BACK_TO_TOP