ՊԵԿ-ում շարունակվում են հարկային ծառայողի պատրաստման դասընթացները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+2.09 oC

ՊԵԿ-ում շարունակվում են հարկային ծառայողի պատրաստման դասընթացները

10:34 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացները: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կազմակերպվում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։

Ովքեր կարող են դիմել

Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը

Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․

  1. լուսանկար,
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ),
  4. արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող համապատասխան տեղեկանք,
  5. բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը),
  6. ռուսերենի կամ անգլերենի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  7. հարկային ծառայողի համար՝ տեղեկանք աշխատավայրից աշխատանքային փորձի վերաբերյալ (վերաբերվում է ներկա պահին ՊԵԿ-ում աշխատողներին),
  8. ինքնակենսագրական (CV),
  9. բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ: Բարեվարքության հարցաթերթի լրացման ուղեցույցը։ Բարեվարքության հարցաթերթը լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել word և pdf (ստորագրված) տարբերակները։

Դասընթացի ընդունելության փուլերը

Դասընթացի ընդունելությունը բաղկացած է օտար լեզվի իմացության ստուգման, համակարգչային գիտելիքների ստուգման և ընդունելության հարցազրույցի փուլերից։

Դասընթացի նկարագրությունը

Դասընթացը կազմակերպվում է մինչև 2 շաբաթ տևողությամբ, որի ավարտին անցկացվելու է քննություն։ Եթե մասնակիցների ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում մասնակիցները դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավելի դաս, ապա զրկվում են ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:

Դիմելու ժամկետը

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի փետրվարի 28-ն-է:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգը։

Ներկայացնել դիմում-հայտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Եվրոպայի 2027թ. երիտասարդական առաջնությունը հյուրընկալող երկրները

13:33 06.02.2025

Հայտնի են Եվրոպայի 2027թ. երիտասարդական առաջնությունը հյուրընկալող երկրները

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ պարզվել են մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2027թ. առաջնության կազմակերպիչ երկրները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում և Ալբանիայում: Բացման խաղը կկայանա Սերբիայում, իսկ եզրափակիչը՝ Ալբանիայում: Եվրոպայի 2025թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Սլովակիայում: Մրցաշարի գործող չեմպիոնը Անգլիայի հավաքականն է: ...

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը

13:23 06.02.2025

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը: Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում։ Վարդանյանի գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին: ...

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահ

13:17 06.02.2025

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահ

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահին քվեարկության երրորդ փուլում, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը (300-ից 180-ը), չորրորդ փուլը կկայանա փետրվարի 12-ին, ասել է խորհրդարանի խոսնակ Նիկիտաս Կակլամանիսը։ «Ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ընտրության համար պահանջվող ձայների մեծամասնությունը՝ ըստ կանոնակարգի: Հանրապետության նախագահի ընտրության հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հինգ օրից, այսինքն՝ […] ...

Մեկ զոհ, երկու վիրավոր. պատահար Հյուսիս-հարավ ճանապարհին

13:10 06.02.2025

Մեկ զոհ, երկու վիրավոր. պատահար Հյուսիս-հարավ ճանապարհին

Փետրվարի 5-ին, ժամը 20.40-ի սահմաններում Հյուսիս-հարավ ավտոճանապարհին միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 33-ամյա վարորդը՝ Դավիթ Գ․-ն, մահացել է, իսկ «Մերսեդեսի» 22-ամյա վարորդն ու 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։ ...

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի, վաղվանից՝ կրկին կբարձրանա

13:04 06.02.2025

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի, վաղվանից՝ կրկին կբարձրանա

Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, […] ...

ԱՄՆ-ը պետք է քայլ անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ռյաբկով

12:56 06.02.2025

ԱՄՆ-ը պետք է քայլ անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ռյաբկով

ԱՄՆ-ը պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, նրա խոսքերը մեջբերված են ԱԳՆ կայքում։ Դիվանագետը նշել է, որ «Մոսկվան ձգտում էր ազնիվ գործընկերության, սակայն Արևմուտքը չարձագանքեց դրան, քանի որ նրա սկզբնական նպատակն էր թուլացնել աշխարհաքաղաքական հակառակորդին»։ «ԱՄՆ վարչակազմի փոփոխության ֆոնին առաջին քայլը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այսինքն՝ […] ...

BACK_TO_TOP