08:43 06.02.2025
Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
«Փետրվարի 4-ին Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի Տանը» անցկացվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական այլ գերատեսչությունների բաձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, Հունաստանում հավատարմագրված երկու տասնյակից ավելի դեսպաններ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, հունահայ համայնքի հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարարական գործիչներ և հունահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ընդունելության մասնակիցների առջև ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը։ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհավորեց ՀՀ զինված ուժերի 33-րդ տարելիցը՝ նշելով, որ Հայոց բանակը հանդիսանում է ՀՀ ինքնիշխանության և անկախության կարևորագույն գործոններից մեկը և որքան ինքնաբավ և ուժեղ է բանակն, այդքան ուժեղ և ինքնաբավ է պետությունը։
Դեսպանը հավելեց, որ Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն են ուղղված զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման ծրագրերը։ Վկայակոչելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի Պաշտպանության նախարարությունների և Գլխավոր շտաբերի միջև ձևավորված ամուր հարաբերություններին և վերջին տարիներին էլ ավելի մեծ մասշտաբներ ներառող համագործակցությանը՝ սկսած պարբերական բնույթ կրող բարձր մակարդակի հանդիպումներից մինչև զորավարժանքներ և վերապատրաստման հատուկ դասընթացներ։
Այս համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությանը։ Նա նշանակություն տվեց նաև արդեն երկար տարիներ հայ զինվորների ռազմական վերապատրաստմանը Հունաստանի ռազմական ակադեմիաներում։ Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Գլխավոր շտաբին և ԱԳՆ-ին Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում հեղեղումների պատճառած վնասներին հասցեագրման Հայաստանի խնդրանքին ընդառաջելու և երեք կամուրջներ Հայաստանին տրամադրելու համար։
Օրվա նշանաբանի ներքո դեսպանն անդրադարձավ և հարգանքի տուրք մատուցեց անմահության ճանապարհը բռնած նահատակ զինվորականների և կամավորների հիշատակին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև 2020թ-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանին, ով հանդիսանում էր Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի շրջանավարտ։
ՀՀ դեսպանը նաև հիշատակեց 1994թ-ին զոհված Արմեն Սաղոյանի ընտանիքի կորստին՝ գնահատելով հարազատների ներկայությունը միջոցառմանը։ Դեսպանն, ամփոփելով իր ելույթը՝ նշեց․
– «Խոսքիս ավարտին կցանկանայի նշել, որ այսօր մենք հրավիրել ենք հունահայ կոմպոզիտոր Միրան Ցալիկյանի «Նոստալգիա» փողային նվագախմբին՝ ներկայացնելու մի շարք հայկական ստեղծագործություններ, որոնցից առաջինը կլինի 1970-ական թվականներին հայ մեծանուն ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Երազ իմ երկիր» երգը, որը Հայոց ցեղասպանությունից փրկված և Խորհրդային Հայաստանում ապրող Հայրիկի տուրքն է երազելի իր հայրենիքին։ Այդ ժամանակ նա չէր պատկերացնում, որ «երազի երկիր Հայաստանը» անկախ հանրապետություն կդառնա 1991 թ․-ին և որ իր այդ երգը Հայաստանի զինված ուժերի օրհներգը կդառնա։ Եւ որպեսզի մեր երկիրը նորից չվերածվի «երազ իմ երկրի» մեր պարտքն ու պարտականությունն է անել ամեն բան, որպեսզի պաշտպանված լինի Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Եւ այս սրբազան առաքելության առաջին իրագործողը Հայաստանի Զինված ուժերն են»։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը՝ նշելով զիված ուժերի ռազմական կրթությունից մինչև նոր ռազմական համագործակցության ուղղությունների ընդլայնման գործընթացը, որը վերակառուցում է ՀՀ Անվտանգության Խորհրդի կողմից սահմանված ուղենիշները։ ՀՀ ռազմական կցորդը նշեց նաև, որ այս բոլոր բարեփոխումներն ունեն մեկ ընդհանուր նպատակ ՝ունենալ հզոր բանակ, որըկարող է պաշտպանել և պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
Ռազմական կցորդը նշեց բազմակողմ բարեփոխումների գործընթացում ՝ միջազգային գործընկեր երկրների դերը՝ հատկանշելով Հունաստանին առաջնային այս համատեքստում։ Ամփոփելով իր խոսքը ռազմական Կցորդը Հունաստանի հետ համագործակցությունը համարեց որպես համագործակցություն առանց սահմանների. համագործակցություն, որտեղ «Ոչ» բառը գրեթե բացակայում է։
Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկավ «Նոստալգիա» անսամբլը, որին հաջորդեց ընդունելություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:27 06.02.2025
Լեհաստանը նախատեսում է 2025 թվականին զինվորականների թիվը հասցնել 230 հազարիԼեհական բանակի անձնակազմի թիվը 2025 թվականին կավելացվի մինչև 230 հազար, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Զինվորականների թիվը կշարունակի աճել։ Տարեվերջին այն պետք է կազմի մոտ 230 հազար զինվոր, այդ թվում՝ ավելի քան 150 հազար պրոֆեսիոնալ զինվորական», – ասել է Կոսինյակ-Կամիշը, որին մեջբերում է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մենք պարզեցնում ենք զինվորական […] ...
11:16 06.02.2025
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի միանձնյա առաջատարն էԳրոսմայստեր Շանթ Սարգսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի միանձնյա առաջատարն է: Շանթը հաղթել է բոլոր 3 խաղերում: Հայաստանից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 2.5 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում։ ...
11:07 06.02.2025
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկարողանա լուծել Գազայի հարցերը ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետոՄիացյալ Նահանգները կկարողանա լուծել Գազայի հատվածի կարգավիճակի հետ կապված հարցերը միայն այն բանից հետո, երբ Իսրայելը ոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Ոչնչացնելով ահաբեկիչներին, ովքեր ձգտում են ոչնչացնել Իսրայելը, խաղաղություն եք բերում, և ես աջակցում եմ դրան։ Այն, ինչ տեղի կունենա դրանից հետո, ավելի երկար խոսակցություն է», – […] ...
10:58 06.02.2025
Իսրայելը ծրագիր կպատրաստի, որը թույլ կտա Գազայի բնակիչներին լքել անկլավըԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է բանակին պատրաստել ծրագիր, որը թույլ կտա Գազայի բնակիչներին կամավոր լքել անկլավը և մեկնել աշխարհի ցանկացած կետ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համարձակ ծրագիրը: Գազայի բնակիչներին պետք է տրվի ելքի և միգրացիայի ազատություն, ինչպես դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Ծրագիրը […] ...
10:47 06.02.2025
Կյանքի պուրակում շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԿյանք հանուն ապրելու. հուշայգի՝ նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին: Կյանքի պուրակում շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: ...