08:29 06.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ջորջթաունի համալսարան: Վարչապետին դիմավորել է Էդմունդ Վոշլի անվան Արտաքին ծառայության ինստիտուտի դեկան, պրոֆեսոր Ջոուլ Հելմանը:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա են եղել քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ:
Երկրի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրականացվող բարեփոխումների ընթացքին, տարածաշրջանում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցած գործընթացներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրանց լուծման քայլերին: Վարչապետն ընդգծել է ժողովրդավարության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինստիտուտների և նրանց կարողությունների զարգացումը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու շեշտել ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող մի շարք հարցերի:
10:47 06.02.2025
Կյանքի պուրակում շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԿյանք հանուն ապրելու. հուշայգի՝ նվիրված հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին: Կյանքի պուրակում շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: ...
10:34 06.02.2025
ՊԵԿ-ում շարունակվում են հարկային ծառայողի պատրաստման դասընթացներըՊետական եկամուտների կոմիտեում շարունակվում են նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացները: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կազմակերպվում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։ Ովքեր կարող են դիմել Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին […] ...
10:18 06.02.2025
Անցկացվել են ոստիկանության ծառայողների վերապատրաստումներԿարևորելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է հերթական վերապատրաստման դասընթացը։ Հունվարի 29-ից կրթահամալիրում վերապատրաստվում են Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։ Գործնական պարապմունքների ընթացքում զարգացնում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների համաչափ գործադրման հմտությունները՝ կատարելագործելով մարտավարական հնարքները։ Դասընթացի նպատակն է նաև ամրապնդել ծառայողների հաղորդակցման հմտությունները։ […] ...
10:11 06.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ: ...
10:00 06.02.2025
Շոլցը կարծում է, որ անօրինական միգրացիայի դեմ Գերմանիայի քաղաքականությունը ճիշտ էԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարում իր և իր կառավարության վարած քաղաքականությունը ճիշտ է և տալիս է իր պտուղները։ Ապաստանի դիմումների թիվը, նրա խոսքով, վերջերս նվազել է մեկ երրորդով: «Ես մտցրեցի սահմանային հսկողություն և համոզվեցի, որ Գերմանիայի սահմաններում ավելի քան 40 հազար մուտքի մերժում է գրանցվել։ Հունվարին մենք ունեցել ենք […] ...
09:53 06.02.2025
Ալ-Շարաան Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել ՖրանսիաՍիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այց կատարել Փարիզ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը՝ Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցից հետո։ «Ահմեդ Ալ-Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա»,- ասվում է տեքստում։ Գրասենյակի տվյալներով՝ Մակրոնը շնորհավորել է ալ-Շարաային նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ […] ...