08:20 06.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
10:18 06.02.2025
Անցկացվել են ոստիկանության ծառայողների վերապատրաստումներԿարևորելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է հերթական վերապատրաստման դասընթացը։ Հունվարի 29-ից կրթահամալիրում վերապատրաստվում են Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։ Գործնական պարապմունքների ընթացքում զարգացնում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների համաչափ գործադրման հմտությունները՝ կատարելագործելով մարտավարական հնարքները։ Դասընթացի նպատակն է նաև ամրապնդել ծառայողների հաղորդակցման հմտությունները։ […] ...
10:11 06.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ: ...
09:53 06.02.2025
Ալ-Շարաան Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել ՖրանսիաՍիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այց կատարել Փարիզ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը՝ Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցից հետո։ «Ահմեդ Ալ-Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա»,- ասվում է տեքստում։ Գրասենյակի տվյալներով՝ Մակրոնը շնորհավորել է ալ-Շարաային նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ […] ...
09:45 06.02.2025
Կանադան անփոփոխ դիրքորոշում է հայտնել Գազայի հատվածի նկատմամբԿանադայի կառավարությունը չի փոխել իր դիրքորոշումը Գազայի հատվածի հակամարտության վերաբերյալ և շարունակում է հանդես գալ Պաղեստինի ճանաչման օգտին։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Կանադայի վաղեմի դիրքորոշումը Գազայի մասով չի փոխվել: Մենք աջակցում ենք երկու պետությունների հակամարտության լուծմանը, որով իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են ապահով ապրել միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-գրել է նախարարը […] ...
09:40 06.02.2025
Մերկելը սխալ չի համարում Գերմանիայի վերջին 10 տարվա փախստականների քաղաքականությունըԳերմանիայի նախկին կանցլեր (2005-2021) Անգելա Մերկելը սխալ չի համարում երկրի վերջին 10 տարիների միգրացիոն քաղաքականությունը։ «Ես չեմ կարծում, որ վերջին 10 տարվա փախստականների քաղաքականությունը սխալ է եղել»,- ասել է Մերկելը Die Zeit թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ։ Դա լավ է արվել 2017, 2018 և 2019 թվականներին, ասել է նա՝ նկատի ունենալով Ավստրիայի հետ սահմանային վերահսկողությունը և […] ...
09:35 06.02.2025
Մարկո Ռուբիոն ասել է, որ չի մասնակցի G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Հարավային ԱֆրիկայումԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ չի գնա Յոհանեսբուրգում կայանալիք 20-րդ խմբի (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ Հարավային Աֆրիկայի հակաամերիկյան քաղաքականության պատճառով։ Այս մասին նա չորեքշաբթի օրը գրել է X-ում։ «Ես չեմ մասնակցի Յոհանեսբուրգում G20-ի գագաթնաժողովին: Հարավային Աֆրիկան շատ վատ բաներ է անում: Օտարում է մասնավոր սեփականությունը։ Իմ աշխատանքն Ամերիկայի ազգային շահերն […] ...