09:35 06.02.2025
ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ չի գնա Յոհանեսբուրգում կայանալիք 20-րդ խմբի (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ Հարավային Աֆրիկայի հակաամերիկյան քաղաքականության պատճառով։ Այս մասին նա չորեքշաբթի օրը գրել է X-ում։
«Ես չեմ մասնակցի Յոհանեսբուրգում G20-ի գագաթնաժողովին: Հարավային Աֆրիկան շատ վատ բաներ է անում: Օտարում է մասնավոր սեփականությունը։ Իմ աշխատանքն Ամերիկայի ազգային շահերն առաջ տանելն է, այլ ոչ թե հարկատուների դոլարները վատնելն ու հակաամերիկյան քաղաքականությունը խրախուսելը»,- գրել է Ռուբիոն:
Փետրվարի 20-21-ը Յոհանեսբուրգում նախատեսված է G20-ի արտգործնախարարների հանդիպումը։
12:33 06.02.2025
Ռուբեն Ռուբինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցերԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման […] ...
12:25 06.02.2025
Փոփոխություններ և լրացումներ են արվել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրումՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են արվել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Հնարավորություն է ստեղծվում խոշոր՝ ջերմատնային տնտեսությունների հիմնում իրականացնող շահառուին հնարավորություն տալ ձեռք բերելու առավելագույնը 15 մլրդ ՀՀ դրամի սուբսիդավորվող վարկ, որով հնարավորություն կտրվի հիմնելու շուրջ 20 հա ջերմատուն։ Տրամադրված վարկի մինչև 3 մլրդ ՀՀ դրամ գումարի մասնաբաժինը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, […] ...
12:16 06.02.2025
Նեյմարը վերադարձից հետո առաջին հանդիպումն է անցկացրել «Սանթոսում»Բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձից հետո առաջին հանդիպումն է անցկացրել «Սանթոսի» կազմում, հայտնում է ESPN-ը: 33-ամյա ֆուտբոլիստը «Բոթաֆոգո-ՍՊ»-ի դեմ Պաուլիստայի լիգայի 7-րդ տուրի խաղում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի հենց սկզբից: Հիշեցնենք, որ վերջին անգամ Նեյմարը հարազատ ակումբի կազմում խաղացել էր 2013 թվականին, որից հետո տեղափոխվել էր «Բարսելոնա»: ...
12:05 06.02.2025
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայությունՀանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է […] ...
11:57 06.02.2025
Մեկ օրում գրանցվել է 12 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական […] ...