ԱՄՆ-ը մտադիր է համակարգել ջանքերը Իսրայելի հետ Իրանին հակազդելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+1.09 oC

ԱՄՆ-ը մտադիր է համակարգել ջանքերը Իսրայելի հետ Իրանին հակազդելու հարցում

09:30 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պայմանավորվել են համակարգել Իրանին հակազդելու ջանքերը: Այս մասին ասվում է ամերիկյան ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Հեգսեթը և Նեթանյահուն «համաձայնել են, որ Իրանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգության համար և պայմանավորվել են համատեղ աշխատել այս խնդրի լուծման համար»։

Հանդիպման ընթացքում Հեգսեթը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «100 տոկոսով հավատարիմ է մնում» Իսրայելի անվտանգությանը։

«Քարտուղարն ընդգծել է, որ վարչակազմը կաջակցի Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուն ծրագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում փորձել համոզել նրան Իսրայելի բանակին մատակարարել զենք, որը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

12:42 06.02.2025

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

Չորս տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչներ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել են ծրագրից և արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա դիտարկմամբ՝ միայն 2024 թվականին պետական բյուջեի շրջանակներում գործել է […] ...

Ռուբեն Ռուբինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

12:33 06.02.2025

Ռուբեն Ռուբինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման […] ...

Փոփոխություններ և լրացումներ են արվել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում

12:25 06.02.2025

Փոփոխություններ և լրացումներ են արվել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են արվել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Հնարավորություն է ստեղծվում խոշոր՝ ջերմատնային տնտեսությունների հիմնում իրականացնող շահառուին հնարավորություն տալ ձեռք բերելու առավելագույնը 15 մլրդ ՀՀ դրամի սուբսիդավորվող վարկ, որով հնարավորություն կտրվի հիմնելու շուրջ 20 հա ջերմատուն։ Տրամադրված վարկի մինչև 3 մլրդ ՀՀ դրամ գումարի մասնաբաժինը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, […] ...

Նեյմարը վերադարձից հետո առաջին հանդիպումն է անցկացրել «Սանթոսում»

12:16 06.02.2025

Նեյմարը վերադարձից հետո առաջին հանդիպումն է անցկացրել «Սանթոսում»

Բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձից հետո առաջին հանդիպումն է անցկացրել «Սանթոսի» կազմում, հայտնում է ESPN-ը: 33-ամյա ֆուտբոլիստը «Բոթաֆոգո-ՍՊ»-ի դեմ Պաուլիստայի լիգայի 7-րդ տուրի խաղում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի հենց սկզբից: Հիշեցնենք, որ վերջին անգամ Նեյմարը հարազատ ակումբի կազմում խաղացել էր 2013 թվականին, որից հետո տեղափոխվել էր «Բարսելոնա»:   ...

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն

12:05 06.02.2025

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է […] ...

SHANTNEWS

12:00 06.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP