09:05 06.02.2025
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը երկու նավ կուղարկի Պակիստան՝ մասնակցելու «Խաղաղություն 2025» բազմակողմ զորավարժություններին։ Այս մասին հայտնում է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշվում է ռազմական գերատեսչության WeChat էջում, ի պատասխան Պակիստանի զինված ուժերի հրավերի, Պեկինը փետրվարի առաջին կեսին կուղարկի Baotou կործանիչն ու Gaoyuhu նավը։ Առաջիկա զորավարժությունների ընթացքում կիրականացվեն այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ծովային մատակարարումը և ծովահենության դեմ պայքարը։
Բացի այդ, նախատեսվում է իրականացնել ուսումնական որոնողափրկարարական առաքելություններ և կիրառել համակարգված գործողություններ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Նշվում է, որ այս միջոցառումների հիմնական նպատակը «ծովային անվտանգության համատեղ ապահովման հմտությունների բարձրացումն է»։
11:46 06.02.2025
«Ռեալը» դուրս է եկել կիսաեզրափակիչԻսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Լեգանեսին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Ռեալի» կազմում խաղի վերջին վայրկյաններին հաղթական գոլը խփել է իսպանացի 20-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան, որը երրորդ հանդիպումն էր անցկացնում Իսպանիայի չեմպիոնի մարզաշապիկով: Դրամատիկ ընթացք ունեցած խաղում մադրիդցիները 2 գնդակի առավելություն են ունեցել, որը բաց են թողել, բայց ի […] ...
11:41 06.02.2025
Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ ՄիրզոյանՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում գրառմամբ նշել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում։ «Հիմնվելով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր խոսակցությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար»,-նշել է Արարատ Միրզոյանը։ Հայաստանը […] ...
11:27 06.02.2025
Լեհաստանը նախատեսում է 2025 թվականին զինվորականների թիվը հասցնել 230 հազարիԼեհական բանակի անձնակազմի թիվը 2025 թվականին կավելացվի մինչև 230 հազար, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Զինվորականների թիվը կշարունակի աճել։ Տարեվերջին այն պետք է կազմի մոտ 230 հազար զինվոր, այդ թվում՝ ավելի քան 150 հազար պրոֆեսիոնալ զինվորական», – ասել է Կոսինյակ-Կամիշը, որին մեջբերում է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մենք պարզեցնում ենք զինվորական […] ...
11:16 06.02.2025
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի միանձնյա առաջատարն էԳրոսմայստեր Շանթ Սարգսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի միանձնյա առաջատարն է: Շանթը հաղթել է բոլոր 3 խաղերում: Հայաստանից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 2.5 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում։ ...
11:07 06.02.2025
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկարողանա լուծել Գազայի հարցերը ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետոՄիացյալ Նահանգները կկարողանա լուծել Գազայի հատվածի կարգավիճակի հետ կապված հարցերը միայն այն բանից հետո, երբ Իսրայելը ոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Ոչնչացնելով ահաբեկիչներին, ովքեր ձգտում են ոչնչացնել Իսրայելը, խաղաղություն եք բերում, և ես աջակցում եմ դրան։ Այն, ինչ տեղի կունենա դրանից հետո, ավելի երկար խոսակցություն է», – […] ...