Թրամփի իշխանության գալը փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում․ Նեթանյահու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+2.09 oC

Թրամփի իշխանության գալը փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում․ Նեթանյահու

08:15 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հսկայական աջակցություն է տալիս նրանց, ովքեր ցանկանում են ճնշել Իրանի ագրեսիան։
Այն խրախուսում է Իսրայելին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ Մերձավոր Արևելքը տարբերվի, որպեսզի Մերձավոր Արևելքը լինի բարգավաճ և խաղաղ: Կարծում եմ՝ սա փոխում է համաշխարհային իրավիճակը և միանշանակ փոխում է իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ասել է Իսրայելի վարչապետը Fox News-ին տված հարցազրույցում։

Նեթանյահուն նաև պնդել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Իսրայելին թույլ կտա «լուրջ» արդյունքների հասնել և փոխել Մերձավոր Արևելքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ում շարունակվում են հարկային ծառայողի պատրաստման դասընթացները

10:34 06.02.2025

ՊԵԿ-ում շարունակվում են հարկային ծառայողի պատրաստման դասընթացները

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացները: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կազմակերպվում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։ Ովքեր կարող են դիմել Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին […] ...

Անցկացվել են ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ

10:18 06.02.2025

Անցկացվել են ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ

Կարևորելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է հերթական վերապատրաստման դասընթացը։ Հունվարի 29-ից կրթահամալիրում վերապատրաստվում են Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։ Գործնական պարապմունքների ընթացքում զարգացնում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների համաչափ գործադրման հմտությունները՝ կատարելագործելով մարտավարական հնարքները։ Դասընթացի նպատակն է նաև ամրապնդել ծառայողների հաղորդակցման հմտությունները։ […] ...

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 6-ին

10:11 06.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:   ...

Շոլցը կարծում է, որ անօրինական միգրացիայի դեմ Գերմանիայի քաղաքականությունը ճիշտ է

10:00 06.02.2025

Շոլցը կարծում է, որ անօրինական միգրացիայի դեմ Գերմանիայի քաղաքականությունը ճիշտ է

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարում իր և իր կառավարության վարած քաղաքականությունը ճիշտ է և տալիս է իր պտուղները։ Ապաստանի դիմումների թիվը, նրա խոսքով, վերջերս նվազել է մեկ երրորդով: «Ես մտցրեցի սահմանային հսկողություն և համոզվեցի, որ Գերմանիայի սահմաններում ավելի քան 40 հազար մուտքի մերժում է գրանցվել։ Հունվարին մենք ունեցել ենք […] ...

Ալ-Շարաան Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա

09:53 06.02.2025

Ալ-Շարաան Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այց կատարել Փարիզ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը՝ Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցից հետո։ «Ահմեդ Ալ-Շարաան Ֆրանսիայի նախագահից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա»,- ասվում է տեքստում։ Գրասենյակի տվյալներով՝ Մակրոնը շնորհավորել է ալ-Շարաային նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ […] ...

Կանադան անփոփոխ դիրքորոշում է հայտնել Գազայի հատվածի նկատմամբ

09:45 06.02.2025

Կանադան անփոփոխ դիրքորոշում է հայտնել Գազայի հատվածի նկատմամբ

Կանադայի կառավարությունը չի փոխել իր դիրքորոշումը Գազայի հատվածի հակամարտության վերաբերյալ և շարունակում է հանդես գալ Պաղեստինի ճանաչման օգտին։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Կանադայի վաղեմի դիրքորոշումը Գազայի մասով չի փոխվել: Մենք աջակցում ենք երկու պետությունների հակամարտության լուծմանը, որով իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են ապահով ապրել միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-գրել է նախարարը […] ...

BACK_TO_TOP