Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

23:53 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով:

Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,
Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ,

Ինձ համար պատիվ է այս շատ կարևոր թեմայի շուրջ կարծիքներով կիսվելու այս հնարավորությունն ունենալը։

Իմ տեսանկյունից կրոնի ազատությունը ժողովրդավարության մասին է: Չի կարող լինել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության, քանի որ ազատ լինելը նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ:

Բայց լինել ազատ, մյուս կողմից, նշանակում է հանդուրժողականություն ուրիշների կրոնական հայացքների նկատմամբ, և մեկն առանց մյուսի կարող է հանգեցնել կրոնական մոլեռանդության և ծայրահեղականության։

Աստծուն հավատալը կամ չհավատալն անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է: Ինչպե՞ս հավատալ Աստծուն, ո՞ր կրոնի միջոցով` դա անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է:

Իհարկե, ԱՄՆ-ն օրինակելի և առաջատար երկիր է բոլորի և բոլոր կրոնների համար` կրոնական ազատություն ապահովելու գործում: Այս ըմբռնումով էր, որ Հայաստանը միացավ ԱՄՆ-ի ոգեշնչմամբ ստեղծված Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին 2020 թվականի փետրվարին՝ նախագահ Թրամփի առաջին նախագահության օրոք։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար։

Հայաստանում ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցին, ունենք նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որոնք գործում են ազատորեն և մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ։ Կան նաև այլ կրոնական կազմակերպություններ՝ հիմնված քրիստոնեության վրա, և նրանք գործում են ազատ։

Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը, և վերջերս Հայաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։ Հայաստանում ունենք Ռուս Ուղղափառ եկեղեցու, ասորական եկեղեցու, ռուս մոլոկանների, հեթանոսների ներկայությունը։

Հայաստանի հրեական համայնքը թեև փոքր է, բայց կարևոր դեր է խաղում մեր բազմազան հասարակության մեջ՝ իր հոգևոր կյանքով, որը կենտրոնացած է Երևանի Սինագոգի շուրջ:

Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք գործող մահմեդական մզկիթ ունենք, որը մեր մշակութային ժառանգության շատ կարևոր մասն է։

Տիկնայք և պարոնայք,

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է: Տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարևան երկրներից երեքը` Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։ Մեր մյուս հարևան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար։

Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, և դա ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: Եվ մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել:

Շնորհակալություն ուշադրության համար»։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահեն բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

16:43 18.04.2025

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահեն բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։ Համագործակցության շրջանակը և հիմնական ուղղությունները Հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել […] ...

Նախաձեռնությամբ առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը

16:35 18.04.2025

Նախաձեռնությամբ առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը

Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականներին նախատեսվում է շուրջ 5-6 անգամ բարձրացնել գույքահարկը. նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ

16:28 18.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակը ներառյալ 5-4 հաշվով հաղթել է «Լիոնին»։ Առաջին խաղակեսում բչօտանական թիմը երկու գնդակի առավելություն է ստացել, սակայն հյուրերը կարողացել են հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ «Լիոնն» 89-րդ րոպեին մնացել է 10 ֆուտբոլիստով։ Լրացուցիչ ժամանակում արդեն «Լիոնը» երկու […] ...

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

16:20 18.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ […] ...

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

16:11 18.04.2025

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ […] ...

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

16:00 18.04.2025

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: ...

BACK_TO_TOP