Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+2.09 oC

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

23:33 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։

«12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ տեղական համայնքների հետ կապեր հաստատելու, փորձի փոխանակման, ինչպես նաև փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման և աջակցության ոլորտում հնարավոր համագործակցության շրջանակը քննարկելու նպատակով։

Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։

Հանդիպման սկզբում ողջունեցի և շնորհակալություն հայտնեցի դեսպանին այցի համար՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցությունը։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուընկալության համար՝ ընդգծելով ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և հատկապես Արմավիրի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցության ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում երկուստեք գույքագրեցին ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այցելություն կատարել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ (CEPFA)՝ տեղում ծանոթանալու հիմնադրամի աշխատանքներին, ծավալած գործունեությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ զեկույցը ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև նոր առճակատում է առաջացրել

00:29 06.02.2025

Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ զեկույցը ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև նոր առճակատում է առաջացրել

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը պաշտոնապես չեն մեկնաբանել Ղազախստանի տրանսպերոտի նախարարության երեկ տարածած նախնական զեկույցը՝ դեկտեմբերի 25-ին Ռուսաստան մեկնող ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման մասին: Հիշեցնենք, Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռում 67 մարդ է եղել, որոնցից 38-ը մահացել են: Ի՞նչ եզրակացություններ կան զեկույցում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Սա նախնական զեկույց է և ողբերգության […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

00:23 06.02.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Բորտուղեկցորդուհին փորձել է տեղափոխել մեկ կիլոգրամ ոսկի՝ այն թաքցնելով ուղիղ աղիքում

00:17 06.02.2025

Բորտուղեկցորդուհին փորձել է տեղափոխել մեկ կիլոգրամ ոսկի՝ այն թաքցնելով ուղիղ աղիքում

Հնդկաստանում 26-ամյա բորտուղեկցորդուհի Սուրաբհի Խաթունը ձերբակալվել է Հարկային հետախուզության վարչության կողմից՝ գրեթե մեկ կիլոգրամ ոսկու մաքսանենգության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Իրավապահների մոտ կասկած է առաջացրել աղջկա քայլվածքը, ինչի հետևանքով նա կանգնեցվել է մաքսային ստուգման համար։ Երբ Խաթունը հրաժարվել է անցնել ռենտգեն հետազոտություն, մաքսային ծառայողները բժշկական զննում են անցկացրել, որի ընթացքում նրա ուղիղ աղիքում […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:06 06.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

23:53 05.02.2025

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ:   ...

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

23:33 05.02.2025

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։ «12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման […] ...

BACK_TO_TOP