22:59 05.02.2025
ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։
«Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։
Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։
Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ, օրինակ. ՀՀ-ում վարձակալությամբ հանձնում է իրեն պատկանող անշարժ գույքը: Միայն այս դեպքում է առաջանում եկամուտների հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն»,- նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
00:23 06.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համար00:06 06.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ00:29 06.02.2025
Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ զեկույցը ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև նոր առճակատում է առաջացրելՈ՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը պաշտոնապես չեն մեկնաբանել Ղազախստանի տրանսպերոտի նախարարության երեկ տարածած նախնական զեկույցը՝ դեկտեմբերի 25-ին Ռուսաստան մեկնող ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման մասին: Հիշեցնենք, Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռում 67 մարդ է եղել, որոնցից 38-ը մահացել են: Ի՞նչ եզրակացություններ կան զեկույցում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա նախնական զեկույց է և ողբերգության […] ...
00:23 06.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
00:17 06.02.2025
Բորտուղեկցորդուհին փորձել է տեղափոխել մեկ կիլոգրամ ոսկի՝ այն թաքցնելով ուղիղ աղիքումՀնդկաստանում 26-ամյա բորտուղեկցորդուհի Սուրաբհի Խաթունը ձերբակալվել է Հարկային հետախուզության վարչության կողմից՝ գրեթե մեկ կիլոգրամ ոսկու մաքսանենգության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Իրավապահների մոտ կասկած է առաջացրել աղջկա քայլվածքը, ինչի հետևանքով նա կանգնեցվել է մաքսային ստուգման համար։ Երբ Խաթունը հրաժարվել է անցնել ռենտգեն հետազոտություն, մաքսային ծառայողները բժշկական զննում են անցկացրել, որի ընթացքում նրա ուղիղ աղիքում […] ...
00:06 06.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:53 05.02.2025
Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ: ...
23:33 05.02.2025
Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերըԱրմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։ «12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման […] ...