Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ընդունվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+4.09 oC

Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ընդունվել են

21:17 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են:

Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:

Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք է հանդիսացել հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի գործիքների ներդրման անհրաժեշտությունը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանձնաժողովին է ներկայացրել Կառավարության առաջարկները, որոնք մինչև երկրորդ ընթերցումը ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:

Կառավարության առաջարկներում, ի թիվս այլնի, առաջարկվում է նախագծով նախատեսել տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեցող աշխատակիցների (ծառայողների) շրջանակի սահմանման վերաբերյալ կարգավորում, ինչպես նաև համապատասխան աշխատակցի (ծառայողի) կողմից տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում` մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառման (լոգավորման), մուտք գործելու նպատակի, մուտք գործող իրավասու աշխատակցի (ծառայողի) տվյալների լրացման պարտադիր պահանջ։

Միաժամանակ, ՆԳՆ առաջարկով հստակ պայմաններ են սահմանվել տվյալների փոխանցելիության և դրանց կիրառման նկատմամբ։
Կառավարության առաջարկները մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և առաջարկությունները հիմնված են ոլորտում ամենաբարձր միջազգային ստանդարտների վրա։

Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

23:53 05.02.2025

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ:   ...

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

23:33 05.02.2025

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։ «12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման […] ...

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

22:59 05.02.2025

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն […] ...

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

22:42 05.02.2025

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կոնգրեսականների հետ, խոսում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից և նրանց ուշադրությունը հրավիրում այդ զարգացումների վրա: Հայ-ամերիկյան հարաբերությունների և Թրամփի վարչակազմի տրամադրվածության մասին հարցերին «Հեռանկար»-ում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: ...

Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին

22:13 05.02.2025

Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել […] ...

SHANTNEWS

22:00 05.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP