00:29 06.02.2025
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը պաշտոնապես չեն մեկնաբանել Ղազախստանի տրանսպերոտի նախարարության երեկ տարածած նախնական զեկույցը՝ դեկտեմբերի 25-ին Ռուսաստան մեկնող ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման մասին: Հիշեցնենք, Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռում 67 մարդ է եղել, որոնցից 38-ը մահացել են:
Ի՞նչ եզրակացություններ կան զեկույցում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Սա նախնական զեկույց է և ողբերգության պատճառների մասին վերջնական եզրակացություններ այդ զեկույցում չկան: Բայց կան որոշ՝ անգամ Ռուսաստանի համար ընդունելի եզրակացություններ, մասնավորապես՝ այն, որ հենց ադրբեջանցի օդաչուն է փոխանցել դիսպետչերներին տեղեկությունն այն մասին, որ հավանաբար ինքնաթիռը բախվել է թռչունների երամին:
Մինչդեռ ադրբեջանական քարոզչությունը պնդում էր, որ սա ռուսական առասպել է:
Փաստորեն սև արկղերը հաստատում են, որ այդ վարկածը հենց օդաչուի վարկածն է եղել, թեև հետագայում չի հաստատվել:
Երկրորդ՝ ադրբեջանական քարոզչույթունը պնդում էր, թե իբր ռուս ավիադիսպետչերներն արգելել էին օդաչուին վայրէջք կատարել Մինվոդի քաղաքի օդանավակայանում: Մինչդեռ սև արկղերի պարունակությունն ապացուցում է, որ օդաչուն ինքն էր վայրէջքի համար ընտրել Ակտաուն»,- ասել է Արտյոմ Երկիանյանը:
Ինչո՞ւ Մոսկվան ու Բաքուն չեն շտապում իրենց պաշտոնական վերաբերմունքը արտահայտել զեկույցի եզրակացությունների մասին: Զեկույցի հրապարակումն էլ ավելի է սաստկացրել Բաքվի ու Մոսկվայի միջև տեղեկատվական պատերազմը: Մոսկվան այդ ամենին ինչո՞վ կարող է պատասխանել: Մոսկվայի ու Բաքվի միջև առճակատումն ինչպե՞ս կարող է ազդել մեզ վրա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:23 06.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համար00:06 06.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ03:02 06.02.2025
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և երկու տուժածՓետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ […] ...
02:49 06.02.2025
Փետրվարի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ Դիվելսփեր, ՔՍ Քոնսթրաքշն ՍՊԸ-ներ և հարակից […] ...
00:29 06.02.2025
Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ զեկույցը ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև նոր առճակատում է առաջացրելՈ՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը պաշտոնապես չեն մեկնաբանել Ղազախստանի տրանսպերոտի նախարարության երեկ տարածած նախնական զեկույցը՝ դեկտեմբերի 25-ին Ռուսաստան մեկնող ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման մասին: Հիշեցնենք, Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռում 67 մարդ է եղել, որոնցից 38-ը մահացել են: Ի՞նչ եզրակացություններ կան զեկույցում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա նախնական զեկույց է և ողբերգության […] ...
00:23 06.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
00:17 06.02.2025
Բորտուղեկցորդուհին փորձել է տեղափոխել մեկ կիլոգրամ ոսկի՝ այն թաքցնելով ուղիղ աղիքումՀնդկաստանում 26-ամյա բորտուղեկցորդուհի Սուրաբհի Խաթունը ձերբակալվել է Հարկային հետախուզության վարչության կողմից՝ գրեթե մեկ կիլոգրամ ոսկու մաքսանենգության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Իրավապահների մոտ կասկած է առաջացրել աղջկա քայլվածքը, ինչի հետևանքով նա կանգնեցվել է մաքսային ստուգման համար։ Երբ Խաթունը հրաժարվել է անցնել ռենտգեն հետազոտություն, մաքսային ծառայողները բժշկական զննում են անցկացրել, որի ընթացքում նրա ուղիղ աղիքում […] ...
00:06 06.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...