Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ Գաբրիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+3.09 oC

Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ Գաբրիելյան

18:12 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս մարդկանց գրպանն է մտել, բայց տանելու փոխարեն այնտեղ թողել է մոտ 79 մլն դրամ:

Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի մոտ 60,000 քաղաքացուց ընդամենը 3,800-ը (6.2%) էր դիմել 100,000 դրամ վերադարձի համար։ Մինչև այս պահը քաղաքացու գրպանին փոխանցված գումարը կազմել է 450 մլն դրամ կամ մոտ 1,2 մլն $

Առաջիկայում խորհրդարանում կհյուրընկալեմ այդ գումարը ստացած քաղաքացիների։ Միասին կփորձենք ցույց տալ, թե ինչ պարզ քայլերով և ինչ կարճ ժամանակում է հնարավոր հաստատել հայտարարագիրը և ստանալ մինչև 100,000 դրամ՝ նախորդ տարում կատարած կրթական կամ առողջապահական ծախսերի դիմաց»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ելույթով հանդես է եկել ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

21:01 05.02.2025

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ելույթով հանդես է եկել ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Գրառմանը կից վարչապետը լուսանկարներ է հրապարակել: ...

Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

20:53 05.02.2025

Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Նիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […] ...

Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով

20:39 05.02.2025

Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով

Բրազիլական «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարն առաջին մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով, հաղորդում է Globo Esporte-ն։ Ֆուտբոլիստը դեռ զբաղվում է Սանթուսում առանձնատուն ձեռք բերելու հարցերով և մարզմանը ժամանել է Ռիո Դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքից, որտեղ բնակվում է։ Նեյմարը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կգնի առանձնատուն Սանթուսի Մորո թաղամասում։ 2019 թվականի արտադրության ուղղաթիռը Նեյմարին Մանգարատիբայից Սանթուս […] ...

CNN Türk. Ստամբուլի քաղաքապետին 7 տարվա ազատազրկում է սպառնում դատախազին վիրավորելու համար

20:30 05.02.2025

CNN Türk. Ստամբուլի քաղաքապետին 7 տարվա ազատազրկում է սպառնում դատախազին վիրավորելու համար

Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել դատարան ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ քաղաքի դատախազին վիրավորելու համար։ Նրան սպառնում է մինչև յոթ տարի և չորս ամիս ազատազրկում, հաղորդում է CNN Türk-ը։ Հունվարի վերջին հետաքննություն է սկսվել Իմամօղլուի նկատմամբ, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը, դատախազի հասցեին կոշտ հայտարարություններ անելու համար, որոնք քննիչները վիրավորանքներ և սպառնալիքներ են […] ...

Vogue-ի գլխավոր խմբագիրը շքանշան է ստացել թագավոր Չարլզ III-ից

20:09 05.02.2025

Vogue-ի գլխավոր խմբագիրը շքանշան է ստացել թագավոր Չարլզ III-ից

Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Չարլզ III թագավորից ստացել է Պատվո ասպետների շքանշան՝ նորաձևության աշխարհում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Լրագրողը պարգևատրմանը ներկայացել է մոխրագույն բաճկոնով և երկար կիսաշրջազգեստով։ Նա կրել է նաև արևային ակնոցներ, որոնք նրա տեսքի անբաժանելի մասն են: Սակայն Վինտուրը […] ...

SHANTNEWS

20:00 05.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP