Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+3.09 oC

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին

17:43 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցությունն առավել կխորանա:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Երևանի 3 դպրոցում իրականացվում է իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր՝ Իտալիայից ժամանած մասնագետների ներգրավմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է Վենետիկի Կա՛Ֆոսկարի և Հռոմի Լա՛Սապիենցա համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունությունը, ինչպես նաև առաջարկել է զարգացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը ՀՀ պետական բուհերի հետ՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր:

Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ԵՄ ընձեռած հնարավորությունների, մասնավորապես՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում համագործակցության խթանման և բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտներում միջբուհական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է նաև համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում՝ վստահություն հայտնելով, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ: Քննարկվել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման բնագավառում իտալական կողմի աջակցությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորությունը։

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր առաքելությունը Հայաստանում: Ընդգծելով պատմական սերտ առնչությունները, դարավոր կապերն ու ընդհանուր արժեհամակարգերը՝ դեսպանը վստահություն է հայտնել՝ Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես մշակույթի ոլորտում առկա է համագործակցության լայն ներուժ:

Կարևորելով համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

20:53 05.02.2025

Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Նիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […] ...

Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով

20:39 05.02.2025

Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով

Բրազիլական «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարն առաջին մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով, հաղորդում է Globo Esporte-ն։ Ֆուտբոլիստը դեռ զբաղվում է Սանթուսում առանձնատուն ձեռք բերելու հարցերով և մարզմանը ժամանել է Ռիո Դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքից, որտեղ բնակվում է։ Նեյմարը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կգնի առանձնատուն Սանթուսի Մորո թաղամասում։ 2019 թվականի արտադրության ուղղաթիռը Նեյմարին Մանգարատիբայից Սանթուս […] ...

CNN Türk. Ստամբուլի քաղաքապետին 7 տարվա ազատազրկում է սպառնում դատախազին վիրավորելու համար

20:30 05.02.2025

CNN Türk. Ստամբուլի քաղաքապետին 7 տարվա ազատազրկում է սպառնում դատախազին վիրավորելու համար

Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել դատարան ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ քաղաքի դատախազին վիրավորելու համար։ Նրան սպառնում է մինչև յոթ տարի և չորս ամիս ազատազրկում, հաղորդում է CNN Türk-ը։ Հունվարի վերջին հետաքննություն է սկսվել Իմամօղլուի նկատմամբ, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը, դատախազի հասցեին կոշտ հայտարարություններ անելու համար, որոնք քննիչները վիրավորանքներ և սպառնալիքներ են […] ...

Vogue-ի գլխավոր խմբագիրը շքանշան է ստացել թագավոր Չարլզ III-ից

20:09 05.02.2025

Vogue-ի գլխավոր խմբագիրը շքանշան է ստացել թագավոր Չարլզ III-ից

Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Չարլզ III թագավորից ստացել է Պատվո ասպետների շքանշան՝ նորաձևության աշխարհում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Լրագրողը պարգևատրմանը ներկայացել է մոխրագույն բաճկոնով և երկար կիսաշրջազգեստով։ Նա կրել է նաև արևային ակնոցներ, որոնք նրա տեսքի անբաժանելի մասն են: Սակայն Վինտուրը […] ...

SHANTNEWS

20:00 05.02.2025

SHANTNEWS

Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերան

19:54 05.02.2025

Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերան

Սիմոնա Հալեպը հայտարարել է, որ ավարտում է կարիերան, հաղորդում է The Guardian-ը: Կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետն իր հայրենիքում՝ Ռումինիայում մասնակցել է Տրանսիլվանիա Open-ին: «Մեծ սաղավարտի» կրկնակի դափնեկիրը 1-6, 1-6 հաշվով պարտություն է կրել իտալացի Լուչիա Բրոնզետիից և հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Չգիտեմ՝ սա ուրախությա՞ն, թե՞ տխրության զգացում է, բայց այս որոշումը […] ...

BACK_TO_TOP