17:32 05.02.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը:
Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման ուղղությամբ Շվեդիայի Թագավորության կողմից աջակցության տրամադրման հնարավորությունը:
Անդրադարձ է եղել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը:
SIDA-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտն աջակցում է իրավական կրթության զարգացմանը, քրեակատարողական ծառայողների վերապատրաստմանը մարդու իրավունքների ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության իրականացմանը, խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմերի կատարելագործմանը: Քննարկվել են նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպությանը SIDA-ի տրամադրած աջակցության շրջանակներում վերջիններիս ու նախարարության համագործակցության խորացման հարցերը՝ հիմք ընդունելով նախարարության հակակոռուպցիոն ոլորտի առաջնահերթությունները:
Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասնել է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին առնչվող տեղեկություններ: Այս համատեքստում քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներով առկա հանձնառություններին վերաբերող տվյալներ:
21:01 05.02.2025
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ելույթով հանդես է եկել ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Գրառմանը կից վարչապետը լուսանկարներ է հրապարակել: ...
20:53 05.02.2025
Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներՆիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […] ...
20:39 05.02.2025
Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռովԲրազիլական «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարն առաջին մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով, հաղորդում է Globo Esporte-ն։ Ֆուտբոլիստը դեռ զբաղվում է Սանթուսում առանձնատուն ձեռք բերելու հարցերով և մարզմանը ժամանել է Ռիո Դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքից, որտեղ բնակվում է։ Նեյմարը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կգնի առանձնատուն Սանթուսի Մորո թաղամասում։ 2019 թվականի արտադրության ուղղաթիռը Նեյմարին Մանգարատիբայից Սանթուս […] ...
20:30 05.02.2025
CNN Türk. Ստամբուլի քաղաքապետին 7 տարվա ազատազրկում է սպառնում դատախազին վիրավորելու համարՍտամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել դատարան ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ քաղաքի դատախազին վիրավորելու համար։ Նրան սպառնում է մինչև յոթ տարի և չորս ամիս ազատազրկում, հաղորդում է CNN Türk-ը։ Հունվարի վերջին հետաքննություն է սկսվել Իմամօղլուի նկատմամբ, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, դատախազի հասցեին կոշտ հայտարարություններ անելու համար, որոնք քննիչները վիրավորանքներ և սպառնալիքներ են […] ...
20:09 05.02.2025
Vogue-ի գլխավոր խմբագիրը շքանշան է ստացել թագավոր Չարլզ III-իցVogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Չարլզ III թագավորից ստացել է Պատվո ասպետների շքանշան՝ նորաձևության աշխարհում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Լրագրողը պարգևատրմանը ներկայացել է մոխրագույն բաճկոնով և երկար կիսաշրջազգեստով։ Նա կրել է նաև արևային ակնոցներ, որոնք նրա տեսքի անբաժանելի մասն են: Սակայն Վինտուրը […] ...