16:55 05.02.2025
Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը:
Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու եւ բացահայտելու համար:
Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ Կառավարությունը ներկայացրել է մի խումբ առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են: Մինչեւ երկրորդ ընթերցում դրանք ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է առաջարկները:
Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Օրենսդրական փաթեթով աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, դրանց ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները: ՀՀ պաշտպանության պլանում ներառվում է ՀՀ տարածքային պաշտպանության պլանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:
Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի սկզբում անդրադարձել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում այսօր տեղի ունեցած սպանության դեպքին: Կրակոցների հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել: «Մոտ ժամանակներս ես կնախաձեռնեմ աշխատանքային քննարկում, եւ Քրեական ոստիկանության պետը պետք է կարողանա մեզ շատ համապարփակ զեկույցով ներկայացնել ապօրինի զենք-զինամթերքի հետ տարվող պայքարի վիճակը»,- մասնավորապես ասել է նա:
Հանձնաժողովի նիստը կայացել է փետրվարի 5-ին:
19:28 05.02.2025
Հետևելով ԱՄՆ-ի օրինակին՝ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունիցԱրգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չի գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ […] ...
19:17 05.02.2025
Կոտայքի մարզում անվահեծանի կոտրվելու հետևանքով «Volkswagen»-ը հայտնվել է դաշտում. կա զոհԱյսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին հայտնաբերել են […] ...
19:08 05.02.2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովըՓետրվարի 4-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։ ԱԳ […] ...
19:04 05.02.2025
«Չելսին» 8 տարվա պայմանագիր է կնքել աստղային պատանու հետ«Չելսին» ֆրանսիական «Սենտ-Էթյենից» ձեռք է բերել կիսապաշտպան Մատիս Ամուգուին, հայտնում է ակումբի կայքը: Կողմերը պայմանավորվածության են հասել 15 միլիոն եվրոյի շուրջ: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն 8 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Առաջիկա օրերին Ամուգուն կմիանա լոնդոնյան ակումբին: Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը կմարզվի «Չելսիում», իսկ հաջորդ մրցաշրջանում […] ...
18:56 05.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
18:50 05.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...