17:37 05.02.2025
Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը վիրավորել է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենին:
«Մեծամիտ, ինքնահավան, անտեղյակ ու ամենակարևորը՝ վախկոտ: Քո մանկական էգոն շարունակում է աղավաղել իրականությունը՝ ի վնաս շախմատի: Դու ինքդ քեզ հաղթեցիր շախմատային տախտակից դուրս, և ժամանակի հարց է՝ երբ նույնը կլինի նաև տախտակի վրա»,- գրել է ամերիկացի շախմատիստը:
Նորվեգացին ցանկացել է, որ իր կազմակերպած Freestyle Chess մրցաշարերի շարքի հաղթողին համարեն աշխարհի չեմպիոն, ինչին դեմ է ՖԻԴԵ-ն և շախմատիստներին կոչ է անում չմասնակցել մրցաշարին:
Դրա համար Կառլսենը քննադատել էր ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին։ Իսկ նորվեգացուն բավականին կոշտ պատասխանել է Նիմանը:
Arrogant, Entitled, Unaware, and most importantly: Cowardly. Your childish ego continues to distort reality at the expense of chess. You’ve defeated yourself off the board, only a matter of time until you face the same fate on the board. https://t.co/GtF0yuvq3u
— Hans Niemann (@HansMokeNiemann) February 3, 2025
20:53 05.02.2025
Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներՆիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […] ...
20:39 05.02.2025
Նեյմարը «Սանթոսի» մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռովԲրազիլական «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարն առաջին մարզմանը ժամանել է անձնական ուղղաթիռով, հաղորդում է Globo Esporte-ն։ Ֆուտբոլիստը դեռ զբաղվում է Սանթուսում առանձնատուն ձեռք բերելու հարցերով և մարզմանը ժամանել է Ռիո Դե Ժանեյրո նահանգի Մանգարատիբա քաղաքից, որտեղ բնակվում է։ Նեյմարը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կգնի առանձնատուն Սանթուսի Մորո թաղամասում։ 2019 թվականի արտադրության ուղղաթիռը Նեյմարին Մանգարատիբայից Սանթուս […] ...
20:30 05.02.2025
CNN Türk. Ստամբուլի քաղաքապետին 7 տարվա ազատազրկում է սպառնում դատախազին վիրավորելու համարՍտամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել դատարան ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ քաղաքի դատախազին վիրավորելու համար։ Նրան սպառնում է մինչև յոթ տարի և չորս ամիս ազատազրկում, հաղորդում է CNN Türk-ը։ Հունվարի վերջին հետաքննություն է սկսվել Իմամօղլուի նկատմամբ, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, դատախազի հասցեին կոշտ հայտարարություններ անելու համար, որոնք քննիչները վիրավորանքներ և սպառնալիքներ են […] ...
20:09 05.02.2025
Vogue-ի գլխավոր խմբագիրը շքանշան է ստացել թագավոր Չարլզ III-իցVogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Չարլզ III թագավորից ստացել է Պատվո ասպետների շքանշան՝ նորաձևության աշխարհում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Լրագրողը պարգևատրմանը ներկայացել է մոխրագույն բաճկոնով և երկար կիսաշրջազգեստով։ Նա կրել է նաև արևային ակնոցներ, որոնք նրա տեսքի անբաժանելի մասն են: Սակայն Վինտուրը […] ...
19:54 05.02.2025
Աշխարհի նախկին առաջին ռակետն ավարտել է կարիերանՍիմոնա Հալեպը հայտարարել է, որ ավարտում է կարիերան, հաղորդում է The Guardian-ը: Կանանց թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետն իր հայրենիքում՝ Ռումինիայում մասնակցել է Տրանսիլվանիա Open-ին: «Մեծ սաղավարտի» կրկնակի դափնեկիրը 1-6, 1-6 հաշվով պարտություն է կրել իտալացի Լուչիա Բրոնզետիից և հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Չգիտեմ՝ սա ուրախությա՞ն, թե՞ տխրության զգացում է, բայց այս որոշումը […] ...