15:55 05.02.2025
Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին դրանք ավելացել են ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլար): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցողի խոսքով վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտի սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն, ըստ նրա, ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի՝ ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ:
Հեղինակը նշել է, որ Նախարարների կոմիտեի նիստի քննարկման ժամանակ Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ քննարկումների ժամանակ Ֆինանսների փոխնախարարը հայտնել է՝ նախարարությունը նպատակահարմար չի համարում բարձրացնել խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպության գործունեության հարկերը: Հեղինակի խոսքով 2010-2016 թվականների ընթացքում շրջանառության ծավալներն աճել են 11 անգամ: Մանրամասն ներկայացնելով իրավիճակը՝ զեկուցողը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:
Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ոլորտում տիրող իրավիճակի, կատարված ուսումնասիրությունների արդյունքների, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Նախագծի նպատակն է, եթե ծավալները չփոխվեն, տարեկան շուրջ հարյուր միլիարդ դրամ ավելի եկամուտ ապահովել պետական բյուջե»,- ընդգծել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսում է կազմակերպել քննարկում ոլորտում գործող չորս ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում գուցե եւ հանդես կգան շրջանառության հարկի բարձրացման առաջարկությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծի փաթեթը եւ դրա վերաբերյալ Կառավարության առաջարկների նախագիծը քննարկվել է միայն Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեում, եւ Կառավարությունը պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել:
Ելույթներում պատգամավորները կարեւորել են քննարկվող թեման, առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ ոլորտն ուսումնասիրելու եւ դաշտը վերահսկելու, նոր գործիքակազմեր ներդնելու, հարկային նոր կարգավորումների անհրաժեշտություն կա: Նրանք հանդես են եկել նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել նման զգայուն թեմա եւ խնդիր բարձրացնելու համար: Կարեւորելով խնդիրը եւ ընդունելով, որ լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն կա՝ նա առաջարկել է օրենսդրական նախաձեռնությունը հետաձգել երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում կազմակերպելով աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ ստանալ Կառավարության դիրքորոշումը:
Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է ելույթներին, դիտարկումներին: Օրենսդրական նախաձեռնության հեղինակի պնդմամբ տեղի է ունեցել քվեարկություն, նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
18:29 05.02.2025
Վրաստանի ընդդիմությունը հրաժարվել է խորհրդարանում իր տեղերիցՎրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները հավանություն են տվել 49 ընդդիմադիր պատգամավորի՝ մանդատներից հրաժարվելու հայտերին՝ օրենսդիր մարմնի պատգամավորների քանակը 150-ից պաշտոնապես նվազեցնելով 101-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը։ Դիմումները ներկայացրել են «Լելոն հանուն Վրաստանի», «Միասնություն-Ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր անդամները: «Ընդդիմությունը չի կարող անընդհատ […] ...
18:23 05.02.2025
«Յուվենտուսն» ու Ա Սերիան շնորհավորել են ՌոնալդուինԹուրինի «Յուվենտուսն» ու իտալական Ա Սերիան շնորհավորել են Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Լեգենդար պորտուգալացին դարձավ 40 տարեկան։ Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-2021 թվականներին՝ 98 խաղում խփել 81 գոլ։ Նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր և գավաթակիր։ ...
18:17 05.02.2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոններըՎիճակագրական տվյալների համաձայն` 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմտությամբ 79.7 տոկոսով պակաս: Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը: Անտառային հրդեհների վերացման գործընթացը […] ...
18:12 05.02.2025
Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է. Սիսակ ԳաբրիելյանՀայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս […] ...
18:06 05.02.2025
Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է հողաթմբերին և մասամբ կողաշրջվելԱյսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գարեգին Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին` Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին […] ...