14:00 05.02.2025
Փետրվարի 5-ին, ժամը 07:13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանգստյան գոտիներից մեկի հանդերձարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։01-ին։ Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (15 քմ), ներսի փայտե երեսպատումը (մոտ 15 ք), հագուստ և կենցաղային իրեր։
16:48 05.02.2025
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 25-31-ը (2025թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրիում՝ հունվարի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին, Արարատում՝ հունվարի 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին, Հրազդանում՝ 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին: Վանաձորում քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել […] ...
16:42 05.02.2025
«Փյունիկը» հաղթել է ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնի թիմինԱրաբական Միացյալ Էմիրություններում մարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական խաղում մրցել է «Էլիտ Ֆալկոնսի» հետ, որը հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնում: Հայկական թիմն առավելության է հասել 3:1 հաշվով։ Աչքի են ընկել Սանի Բուհարին, Դավիդ Դավիդյանը և իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփել է Թեմուր Ջիկիան: Նախորդ ընկերական խաղում «Փյունիկը» ԱՄԷ-ում 1:4 […] ...
16:37 05.02.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը: ...
16:34 05.02.2025
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է հանդիպում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնակիցները ներկայացրել են […] ...
16:28 05.02.2025
Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելունՊորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Marca-ն: «Մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելս կարող էի խաղալ «Բարսելոնայում»: Երբ «Սպորտինգում» էի, առաջարկ ստացա «Բարսելոնայից», բայց նրանք ինձ ցանկանում էին թիմում տեսնել հաջորդ տարիր, իսկ հետո հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդն» ու առաջարկեց անմիջապես […] ...
16:21 05.02.2025
Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները շոկո և մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ազատան գյուղի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրանյութ: Ազատանցի երիտասարդի հայտնածով՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով […] ...