Փրկարարները մարել են փայտե շինությունում բռնկված հրդեհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+8.09 oC

Փրկարարները մարել են փայտե շինությունում բռնկված հրդեհը

13:53 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

16:48 05.02.2025

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 25-31-ը (2025թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրիում՝ հունվարի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին, Արարատում՝ հունվարի 28-ին, 29-ին, 30-ին և 31-ին, Հրազդանում՝ 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին: Վանաձորում քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել […] ...

«Փյունիկը» հաղթել է ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնի թիմին

16:42 05.02.2025

«Փյունիկը» հաղթել է ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնի թիմին

Արաբական Միացյալ Էմիրություններում մարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական խաղում մրցել է «Էլիտ Ֆալկոնսի» հետ, որը հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնում: Հայկական թիմն առավելության է հասել 3:1 հաշվով։ Աչքի են ընկել Սանի Բուհարին, Դավիդ Դավիդյանը և իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփել է Թեմուր Ջիկիան: Նախորդ ընկերական խաղում «Փյունիկը» ԱՄԷ-ում 1:4 […] ...

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

16:37 05.02.2025

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը: ...

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

16:34 05.02.2025

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է հանդիպում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնակիցները ներկայացրել են […] ...

Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն

16:28 05.02.2025

Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Marca-ն: «Մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելս կարող էի խաղալ «Բարսելոնայում»: Երբ «Սպորտինգում» էի, առաջարկ ստացա «Բարսելոնայից», բայց նրանք ինձ ցանկանում էին թիմում տեսնել հաջորդ տարիր, իսկ հետո հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդն» ու առաջարկեց անմիջապես […] ...

Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները շոկո և մարիխուանա են հայտնաբերել

16:21 05.02.2025

Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները շոկո և մարիխուանա են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ազատան գյուղի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրանյութ: Ազատանցի երիտասարդի հայտնածով՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով […] ...

BACK_TO_TOP