Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում պատից պոկվել են քարեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
+7.09 oC

Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում պատից պոկվել են քարեր

13:44 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, պոկվել են քարեր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողության մասին պնդումներից

15:23 05.02.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողության մասին պնդումներից

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անկլավում ապրող պաղեստինցիներին արաբական երկրներ վերաբնակեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի  հայտարարություններից։ «Մենք կոչ ենք անում ամերիկյան վարչակազմին և նախագահ Թրամփին հրաժարվել իրենց անպատասխանատու հայտարարություններից, որոնք հակասում են միջազգային նորմերին և խախտում մեր պաղեստինցի ժողովրդի բնական իրավունքները իրենց հողի նկատմամբ»,- ասվում […] ...

Գլխավոր դատախազն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

15:10 05.02.2025

Գլխավոր դատախազն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և Գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու Դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ...

SHANTNEWS

15:00 05.02.2025

SHANTNEWS

ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը պահպանվում է

14:55 05.02.2025

ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը պահպանվում է

2025 թվականի 5-րդ շաբաթվա ( հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը: Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է՝ 1.1 անգամ։ […] ...

«Նիսանը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն

14:46 05.02.2025

«Նիսանը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն

Փետրվարի 3-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Նիսանի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Արարատի մարզի պարեկային ծառայողները փետրվարի 4-ին վերոհիշյալ «Նիսանը» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: ...

Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

14:38 05.02.2025

Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը: Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել […] ...

BACK_TO_TOP