Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
+6.09 oC

Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ Թրամփ

12:25 05.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր վարչակազմի շփումներից:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա, մենք մի քանի լավ խոսակցություններ ենք ունեցել դրա շուրջ»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համաձայնագրի ուղղությամբ, և որ Վաշինգտոնն արդեն հաջողությունների է հասել այս ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի  առաջարկը Գազայիան վերաբերյալ անընդունելի է․ Ֆիդան

14:20 05.02.2025

Թրամփի առաջարկը Գազայիան վերաբերյալ անընդունելի է․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու առաջարկն անընդունելի է Թուրքիայի և տարածաշրջանի պետությունների համար։ Այդ մասին նա հայտարարել է Anadolu գործակալությանը տված հարցազրույցում: «Սա անընդունելի թեմա է: Եվ տարածաշրջանի երկրները ճիշտ նույն կերպ արձագանքեցին Թրամփի գաղափարին: Պաղեստինի հարցը սկսվեց հենց այդ պատճառով, երբ պաղեստինցիները վտարվեցին իրենց […] ...

Իրանի ԱԳՆ. Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ

14:08 05.02.2025

Իրանի ԱԳՆ. Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ

Իրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմի արտաքսման օգտին (նկատի ունի Իսրայելը): Մենք նաև շահագրգռված ենք Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարության ստեղծմամբ»,-ասել է Արաղչին։ ...

Հրդեհ Քանաքեռավան գյուղում

14:00 05.02.2025

Հրդեհ Քանաքեռավան գյուղում

Փետրվարի 25-ին, ժամը 07:13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանգստյան գոտիներից մեկի հանդերձարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։01-ին։ Այրվել են շինության տանիքի […] ...

Փրկարարները մարել են փայտե շինությունում բռնկված հրդեհը

13:53 05.02.2025

Փրկարարները մարել են փայտե շինությունում բռնկված հրդեհը

Փետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։ ...

Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում պատից պոկվել են քարեր

13:44 05.02.2025

Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում պատից պոկվել են քարեր

Փետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, […] ...

Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ․ Ֆիդան

13:30 05.02.2025

Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ․ Ֆիդան

Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ, եթե դադարի սպանել պաղեստինցիներին։ Այս մասին «Անադոլու» գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Եթե պաղեստինցիների սպանությունը դադարեցվի, եթե քայլեր ձեռնարկվեն նրանց վիճակը բարելավելու համար, Թուրքիան կարող է վերանայել իր որոշումները Իսրայելի վերաբերյալ: Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք ի սկզբանե ձգտել ենք […] ...

BACK_TO_TOP