12:19 05.02.2025
Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել: Մասնավորապես, առաջարկվել է հստակեցնել հանձնաժողովի՝ նման գործառույթ իրականացնելու իրավասությունը, նաեւ քննչական մարմինների եւ նրանց տեղակալների ցանկում ներառել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին: Նշվել է, որ նման կարգավորումները չեն վերաբերելու այն դեպքերին, երբ Քննչական կոմիտեի ղեկավարը կամ նրա տեղակալը թույլ են տալիս վարքագծի կանոնների եւ շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին, այսինքն՝ մասնագիտական գործունեությանը:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների միասնական մոտեցման վերաբերյալ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը կարեւորել է օրենսդրական փոփոխությունները, առաջարկել կողմ քվեարկել դրանց:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական փաթեթին: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ նախագիծը, որը վերաբերում է սահմանափակ թվով անձանց, կմնա չկիրառված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրաստիճան հանրային ծառայողները չեն կատարի այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում կհայտնվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում:
14:30 05.02.2025
Պեսկովը «դատարկ» է անվանել Զելենսկու հայտարարությունները բանակցություններին պատրաստ լինելու մասինՎլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ իր իսկ արգելքը, միայն դատարկ խոսքեր կարող են ընկալվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պատրաստությունը պետք է հիմնված լինի ինչ-որ բանի վրա, այն չի կարող հիմնված լինել Զելենսկու համար նման բանակցությունների օրենսդրական արգելքի վրա: Հետևաբար, առայժմ անհնար […] ...
14:20 05.02.2025
Թրամփի առաջարկը Գազայիան վերաբերյալ անընդունելի է․ ՖիդանԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու առաջարկն անընդունելի է Թուրքիայի և տարածաշրջանի պետությունների համար։ Այդ մասին նա հայտարարել է Anadolu գործակալությանը տված հարցազրույցում: «Սա անընդունելի թեմա է: Եվ տարածաշրջանի երկրները ճիշտ նույն կերպ արձագանքեցին Թրամփի գաղափարին: Պաղեստինի հարցը սկսվեց հենց այդ պատճառով, երբ պաղեստինցիները վտարվեցին իրենց […] ...
14:08 05.02.2025
Իրանի ԱԳՆ. Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետԻրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես Սիոնիստական ռեժիմի արտաքսման օգտին (նկատի ունի Իսրայելը): Մենք նաև շահագրգռված ենք Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարության ստեղծմամբ»,-ասել է Արաղչին։ ...
14:00 05.02.2025
Հրդեհ Քանաքեռավան գյուղումՓետրվարի 25-ին, ժամը 07:13-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանգստյան գոտիներից մեկի հանդերձարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, մարվել՝ 08։01-ին։ Այրվել են շինության տանիքի […] ...
13:53 05.02.2025
Փրկարարները մարել են փայտե շինությունում բռնկված հրդեհըՓետրվարի 5-ին, ժամը 00։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լորուտ գյուղում գտնվող շինություններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, մարվել՝ 11:47-ին: Այրվել է մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 1200 քմ)՝ գույքով։ ...
13:44 05.02.2025
Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում պատից պոկվել են քարերՓետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, […] ...