10:00 05.02.2025
NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
12:51 05.02.2025
Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները«Դինամո» մարզահամալիրում հունվարի 30-ից փետրվարի 4-ն անցկացվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները՝ կանանց 5 և տղամարդկանց 13 քաշային կարգերում: Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Լիանա Մարտիրոսյանը (60 կգ) և Անահիտ Միքայելյանը (70 կգ): […] ...
12:39 05.02.2025
43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ակոսափող հրացանՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փետրվարի 4-ին տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու […] ...
12:32 05.02.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել պապիլոմավիրուսի դեմՀայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում: 2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում: Ի՞նչ անել […] ...
12:25 05.02.2025
Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր վարչակազմի շփումներից: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ուկրաինա-ռուսական հիմնախնդրի վրա, մենք մի քանի լավ խոսակցություններ ենք ունեցել դրա շուրջ»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համաձայնագրի ուղղությամբ, և որ Վաշինգտոնն արդեն հաջողությունների […] ...
12:19 05.02.2025
Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբԱռաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը […] ...
12:14 05.02.2025
Զելենսկին հայտնել է, թե մարտերի ընթացքում ուկրաինական կողմը քանի զինվոր է կորցրելՈւկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի դեմ մարտերի ընթացքում կորցրել են 45 100 զինծառայողի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ «45 100 մարդ զոհվել է, և կա վիրավորումների մոտ 390 000 դեպք: Հստակեցնեմ՝ վիրավորումների թիվն ավելի մեծ է, քան վիրավորների թիվը, քանի որ կան մարդիկ, որոնք վիրավորվել են, այնուհետև […] ...