09:27 05.02.2025
Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռներ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայի Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայի Մացույամա օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության տեղական մասնաճյուղին։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել՝ վառելիքի վերջանալու պատճառով։ Վայրէջքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.05-ին: Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ներկայումս Ճապոնիայի պաշտպանության նախարարության Չուգոկու շրջանի և Սիկոկու կղզու գրասենյակը որոշում է ամերիկյան ռազմական ինքնաթիռի գտնվելու վայրը։
11:40 05.02.2025
Գավիի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ են ի հայտ եկել«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին շարունակում է վերականգնվել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1:0) խաղում ստացած գլխի վնասվածքից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա խաղացողը դեռ գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո և հետևում է վերականգնման հատուկ ծրագրին: Այդ պատճառով կիսապաշտպանը ստիպված է եղել բաց թողնել երեկ ՝ փետրվարի 4-ին կայացած կատալոնացիների […] ...
11:25 05.02.2025
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզու շրջանում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 10:12-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի վտանգ չկա։ ...
11:10 05.02.2025
Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Անկարայում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Անկարան նոր ժամանակաշրջանում նրանց կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։ Նա նշել է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահի այցն Անկարա դիտարկում է որպես մշտական բարեկամության շրջանի սկիզբ։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, […] ...
10:53 05.02.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 4-ի5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, […] ...
10:44 05.02.2025
Ինչո՞ւ վերադառնան, այդ վայրը դժոխք էր․ Թրամփը՝ Գազայի բնակիչների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ մի քանի երկրներ շահագրգռվածություն են հայտնել ընդունել պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցիներին: Խոսելով այն մասին, Գազայի բնակիչներից քանիսը պետք է տեղափոխվեն՝ Թրամփն ասել է. «Նրանք բոլորը: Նրանք կտեղափոխվեն այնպիսի տարածքներ, որտեղ կարող են հիանալի կյանքով ապրել և չանհանգստանալ, որ կարող են […] ...
10:37 05.02.2025
Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքներ։ Մենք պատասխանատվություն ենք կրելու տարածքի բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զինատեսակների […] ...