19:12 04.02.2025
Գրենլանդիայի իշխանությունները ցանկանում են թույլ տալ կղզում անշարժ գույք գնել միայն դանիական քաղաքացիություն ունեցող կամ Գրենլանդիայում մշտապես բնակվող անձանց համար՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու նկատմամբ հավակնությունների հետ, գրում է գրենլանդական Sermitsiaq թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը։
Թրամփը հունվարի 7-ին, նույնիսկ նախքան պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը, հայտնել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը և ընդգծել դրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից:
Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ասել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի։ Միաժամանակ, Թրամփը հրաժարվել է խոստանալ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
10:27 05.02.2025
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը հայց կներկայացնի Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմՖրանսիացի անկախ լրագրող Նատաշա Ռեյը, որը դատապարտվել է զրպարտության համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը իրականում տղամարդ է, մտադիր է բողոք ներկայացնել Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ։ Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է РИА Новости-ն ՝ վկայակոչելով նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանին։ «Մենք բողոք կներկայացնենք Փարիզի դատարան այն անձանց դեմ, ովքեր կարողացել են հասնել Ռեյի […] ...
10:00 05.02.2025
Թանկարժեք մետաղների գներն աճել ենNYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […] ...
09:51 05.02.2025
ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […] ...
09:48 05.02.2025
Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառովՆիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։ Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության […] ...
09:37 05.02.2025
Առանց ԱՄՆ աջակցության կամ դանդաղ աջակցության դեպքում մենք կարող ենք կորցնել մեր տարածքի մի մասը․ ԶելենսկիՎլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում Ուկրաինայի տարածքների հետագա կորստի պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա։ «Իհարկե, առանց ԱՄՆ աջակցության կամ դանդաղ աջակցության դեպքում մենք կարող ենք կորցնել մեր տարածքի մի մասը: Ես երբեք չէի բարձրացնի այս թեման, բայց ես թվերով եմ արձագանքում այն պնդումներին, որ ուկրաինացիները հարյուր միլիարդավոր դոլարներ են ստացել ԱՄՆ-ից, և […] ...
09:27 05.02.2025
Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել ՃապոնիայումԱմերիկյան երկու ռազմական ինքնաթիռներ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայի Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայի Մացույամա օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության տեղական մասնաճյուղին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել՝ վառելիքի վերջանալու պատճառով։ Վայրէջքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.05-ին: Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ճապոնիայի պաշտպանության նախարարության Չուգոկու շրջանի և Սիկոկու […] ...