Հայ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Սանդեռլենդի» Մ21 թիմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
-0.91 oC

Հայ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Սանդեռլենդի» Մ21 թիմում

17:16 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը դուբլ է գրանցել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում:

17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել է «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել էր 2-2 հաշվով: Գերագուսյանը գոլերը խփել է առաջին և 81-րդ րոպեներին:

Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հայաստանի Մ19 հավաքականի կազմում Գերագուսյանը մասնակցել է երկու խաղի, խփել է մեկ գոլ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ին

10:11 05.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:   ...

Թանկարժեք մետաղների գներն աճել են

10:00 05.02.2025

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […] ...

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

09:51 05.02.2025

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […] ...

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

09:48 05.02.2025

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։ Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության […] ...

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում

09:27 05.02.2025

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռներ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայի Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայի Մացույամա օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության տեղական մասնաճյուղին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել՝ վառելիքի վերջանալու պատճառով։ Վայրէջքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.05-ին: Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ճապոնիայի պաշտպանության նախարարության Չուգոկու շրջանի և Սիկոկու […] ...

Ռուբիոն կոչ է արել կրկին մեծացնել Գազան

09:15 05.02.2025

Ռուբիոն կոչ է արել կրկին մեծացնել Գազան

ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել «Գազայի հատվածը կրկին մեծացնել»՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ՝ Գազայի հատվածը «վերահսկելու» ԱՄՆ պատրաստակամության մասին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու է լինելու տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «մերձավորարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար։ Միևնույն ժամանակ, […] ...

BACK_TO_TOP