16:06 04.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում առկա հաջողություններն այս տարի ևս կշարունակվեն:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին և ձեռքբերումներին՝ նախարարը նշել է, որ տարին ոլորտի առաջխաղացման առումով կարևոր էր. «Ձևավորվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, ներկայում ակտիվորեն մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, որոնք պետք է նպաստեն թանգարանների աշխատանքային գործունեության կարգավորմանը, թանգարանի այցելուների համար որակական փոփոխությունների ապահովմանը: Նախորդ տարվա կարևոր աշխատանքներից էր նաև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի մշակումը, որն այս տարվանից պետք է ամբողջապես գործի: Տոմսային համակարգի էլեկտրոնային հարթակը բազմաբնույթ համագործակցությունների և հաշվետվողականության նոր հնարավորություն է տալիս»:
Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ հանդիպման նպատակն է քննարկել 2025 թվականին իրականացվելիք աշխատանքները, առկա գործընթացներում թանգարաններին ներկայացվող փոփոխություններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ֆինանսական ցուցանիշների հստակեցման, չափելիության, էլեկտրոնային տոմսային համակարգի գործարկման և հաշվետվողականության նոր համակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թանգարանային գործունեության ակտիվացման և տեսանելիության բարձրացման կարևորությանը՝ նշելով, որ այն գործնականում կարևոր նշանակություն ունի մշակութային կյանքի բարելավման առումով: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր թանգարան ունի իր առանձնահատկությունները, որոնց միջոցով էլ ձևավորվում են թիրախային լսարանները և այցելությունները. «Թանգարանների այցելուներին տարբեր ծրագրեր, կրթամշակութային նախագծեր և ծառայություններ առաջարկելու ուղղությամբ ակտիվ նախաձեռնողականությունը պետք է զարգացնենք: Այս համատեքստում առկա են միջազգային և հայաստանյան թանգարանների բազմաթիվ հաջողված օրինակներ: Մեր թանգարանները հրաշալի վայրեր են բազմաբնույթ ծրագրերի իրականացման, տարբեր ձևաչափերով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելու համար, որը կնպաստի հանրության մշակութային կյանքի հարստացմանը»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թանգարանների կապիտալ վերանորոգումների, գույքի և սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությանը։ Նախարարն ընդգծել է, որ պետությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այս գործընթացին՝ առաջարկելով թանգարաններին ներկայացնել առաջարկներ:
Հանդիպման ընթացքում նախարարն առանձնակի կարևորել է թանգարաններում իրականացվող գիտական աշխատանքի ակտիվացումը և դրանց համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ նշելով, որ այս ուղղությամբ առաջիկայում կկազմակերպվի քննարկում համապատասխան ոլորտային շրջանակների հետ:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է թանգարանային ոլորտի միջազգային համագործակցության զարգացումն ու ընդլայնում՝ որպես մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման կարևոր բաղադրիչ՝ ընդգծելով նաև թանգարանային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման բաղադրիչը։
Թանգարանների տնօրենների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հեղինակային իրավունքի պաշտպանության, միջազգային համագործակցության ակտիվացման, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնման, հանրահռչակման, կրթամշակութային ծրագրերի ակտիվացման, բաժանորդային ծրագրի լավարկման և ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի։
10:37 05.02.2025
Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքներ։ Մենք պատասխանատվություն ենք կրելու տարածքի բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զինատեսակների […] ...
10:27 05.02.2025
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը հայց կներկայացնի Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմՖրանսիացի անկախ լրագրող Նատաշա Ռեյը, որը դատապարտվել է զրպարտության համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը իրականում տղամարդ է, մտադիր է բողոք ներկայացնել Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ։ Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է РИА Новости-ն ՝ վկայակոչելով նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանին։ «Մենք բողոք կներկայացնենք Փարիզի դատարան այն անձանց դեմ, ովքեր կարողացել են հասնել Ռեյի […] ...
10:11 05.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ: ...
10:00 05.02.2025
Թանկարժեք մետաղների գներն աճել ենNYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […] ...
09:51 05.02.2025
ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […] ...
09:48 05.02.2025
Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառովՆիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։ Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության […] ...