14:13 04.02.2025
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, տրանսպորտի, էներգետիկայի նախարարության և մաքսային ծառայությունների ղեկավարները մոտ ապագայում կհանդիպեն՝ քննարկելու Հյուսիս-Հարավի միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարության ընթացքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք ծրագրում ենք մոտ ապագայում եռակողմ հանդիպում անցկացնել Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, տրանսպորտի, էներգետիկայի նախարարների և մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ այս նախագծի իրականացման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2025 թվականի մարտը։
10:37 05.02.2025
Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և այնտեղ տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծել։ «Միացյալ Նահանգները վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ կկատարենք աշխատանքներ։ Մենք պատասխանատվություն ենք կրելու տարածքի բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զինատեսակների […] ...
10:27 05.02.2025
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը հայց կներկայացնի Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմՖրանսիացի անկախ լրագրող Նատաշա Ռեյը, որը դատապարտվել է զրպարտության համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը իրականում տղամարդ է, մտադիր է բողոք ներկայացնել Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ։ Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է РИА Новости-ն ՝ վկայակոչելով նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանին։ «Մենք բողոք կներկայացնենք Փարիզի դատարան այն անձանց դեմ, ովքեր կարողացել են հասնել Ռեյի […] ...
10:11 05.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ: ...
10:00 05.02.2025
Թանկարժեք մետաղների գներն աճել ենNYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […] ...
09:51 05.02.2025
ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […] ...
09:48 05.02.2025
Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառովՆիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։ Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության […] ...