Ռեփեր P. Diddy-ն բանտից հոսպիտալացվել է. TMZ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.71
  • RUBLE
    4.00
  • 409.96
WEATHER
-0.91 oC

Ռեփեր P. Diddy-ն բանտից հոսպիտալացվել է. TMZ

21:51 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է P. Diddy բեմական անունով, բանտից տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց: Պատճառը ծնկի ցավն է: Այս մասին հայտնել է TMZ-ին:

Նշվում է, որ արտիստը հոսպիտալացվել է դեռ հունվարի 30-ին։ Երաժիշտին տեղափոխել են Բրուքլինի հիվանդանոց։

«Ես չեմ կարող մեկնաբանել բանտարկյալների տեղաշարժերի հետ կապված որևէ բան։ Բացի այդ, ես չեմ մեկնաբանի որևէ բան՝ կապված բժշկական հնարավոր խնդիրների հետ»,- ասել է P. Diddy-ի փաստաբան Մարկ Ագնիֆիլոն։

Սեպտեմբերի 17-ին Կոմբսին ձերբակալել են այն բանից հետո, երբ ատենակալները նրան մեղադրանք են առաջադրել: P. Diddy-ին սպառնում է ցմահ ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի երեք հոդվածներով՝ շանտաժի, մարդկանց թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով և մարդկանց մարմնավաճառության նպատակով տեղափոխելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ին

10:11 05.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․93 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:   ...

Թանկարժեք մետաղների գներն աճել են

10:00 05.02.2025

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […] ...

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

09:51 05.02.2025

ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 3-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցները նախանշել են […] ...

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

09:48 05.02.2025

Նիկարագուան հայտարարել է FAO-ից դուրս գալու մասին՝ իր զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով

Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագրից (FAO) դուրս գալու մասին և պահանջել փակել երկրում իր ներկայացուցչությունն ու գրասենյակները՝ 2024 թվականին աշխարհում պարենային անվտանգության մասին FAO-ի զեկույցի եզրակացությունների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի ԱԳՆ ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի այս կազմակերպության գլխավոր տնօրենին ուղարկված նամակում։ Նիկարագուայի կառավարությունը կարդացել է «Պարենային անվտանգության […] ...

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում

09:27 05.02.2025

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում

Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռներ արտակարգ վայրէջք են կատարել Ճապոնիայի Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայի Մացույամա օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության տեղական մասնաճյուղին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել՝ վառելիքի վերջանալու պատճառով։ Վայրէջքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.05-ին: Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ներկայումս Ճապոնիայի պաշտպանության նախարարության Չուգոկու շրջանի և Սիկոկու […] ...

Ռուբիոն կոչ է արել կրկին մեծացնել Գազան

09:15 05.02.2025

Ռուբիոն կոչ է արել կրկին մեծացնել Գազան

ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել «Գազայի հատվածը կրկին մեծացնել»՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ՝ Գազայի հատվածը «վերահսկելու» ԱՄՆ պատրաստակամության մասին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու է լինելու տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «մերձավորարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար։ Միևնույն ժամանակ, […] ...

BACK_TO_TOP