Թրամփը հայտարարել է ուկրաինական կարգավորման հարցում մեծ առաջընթացի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
--4.91 oC

Թրամփը հայտարարել է ուկրաինական կարգավորման հարցում մեծ առաջընթացի մասին

23:14 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին:

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք պետք է դադարեցնենք այս անմիտ պատերազմը»,- լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։

Սպիտակ տան ղեկավարը, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նկատի ունի:

Ավելի վաղ, Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «լուրջ քննարկումներ» են ընթանում ուկրաինական հակամարտության դադարեցման հարցում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

01:31 04.02.2025

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

Փետրվարի 3-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. Փաշինյան

01:12 04.02.2025

ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

01:03 04.02.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Բեյոնսեի Գրեմմիի արձագանքը մեմ է դարձել

00:52 04.02.2025

Բեյոնսեի Գրեմմիի արձագանքը մեմ է դարձել

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձագանքը Grammy երաժշտական ​​մրցանակին արժանանալուն մեմ է դարձել։ Երբ երգչուհի Թեյլոր Սվիֆթը բեմից հայտարարել է, որ «Cowboy Carter»-ը հաղթել է լավագույն քանթրի ալբոմ անվանակարգում, 43- ամյա Բեյոնսեն քարացել է ու դեմքի անհասկանալի արտահայտությամբ շուրջն է նայել: Համացանցի օգտատերերն այն անմիջապես մեմ են դարձրել: «Երբ ինչ-որ լավ բան է տեղի ունենում 2025 թվականին»: […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:08 04.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Վարչապետը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

23:56 03.02.2025

Վարչապետը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Վաշինգտոնում ունեցած հանդիպումից։ Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է. «Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում ունեցա ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Հիշեցնենք, որ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: ...

BACK_TO_TOP