20:48 03.02.2025
Հունվարի 30-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեզու, պատմվածքներ, երաժշտություն և արհեստներ» խորագրով գիտաժողով։
Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ-հիմնադրամի (Fondation INALCO) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի (INP) և Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերով զբաղվող «Œuvre d’Orient» ՀԿ համագործակցությամբ և ՀՀ դեսպանության բարձր հովանում ներքո անցկացված այս գիտաժողովին բացման խոսքով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, «INALCO» ինստիտուտի փոխնախագահ Ռիմա Սլեյմանը, «INALCO» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, «INALCO» ինստիտուտի պրոֆեսոր, Հայագիտության ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյանը, «Œuvre d’Orient» Հ-ի և Ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները։
ՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել է Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունների իրագործումը, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանի պատմամշակութային հաստատությունների և Ֆրանսիայի առաջատար մշակութային կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը ներկայացրել է այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առերեսվում է հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ զտման հետևանքով։ Անդրադարձել է վերջին տասնամյակներում հայկական մշակութային արժեքների ոչնչացման ու խեղաթյուրման նպատակով իրականացված քաղաքականությանը։
Երեք բաժիններից բաղկացած գիտաժողովի ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող, «Հիշատակարան» նախագծի հիմնադիր Աննա Լեյլոյան-Եկմալյանը, «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող Վիկտորիա Խուրշուդյանը, պատմամշակութային ժառանգության ոլորտի այլ մասնագետներ։ Ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև լեզվի և հոգևոր մշակույթի դերակատարությանը հայկական ինքնության արտահայտման գործում։
Գիտաժողովի ավարտին ամփոփիչ ելույթով է հանդես եկել «Œuvre d’Orient» ՀԿ գլխավոր տնօրեն, արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշը։
23:28 03.02.2025
Ընթացիկ տարում հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում․ Արփինե ՍարգսյանՀունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ […] ...
23:14 03.02.2025
Թրամփը հայտարարել է ուկրաինական կարգավորման հարցում մեծ առաջընթացի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք պետք է դադարեցնենք այս անմիտ պատերազմը»,- լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն […] ...
22:43 03.02.2025
Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցությանԵՄ անդամ երկրները չեն կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսում։ «Այն ենթադրությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի, սխալ է բազմաթիվ պատճառներով: Եվրոպական պաշտպանությունը առանց ԱՄՆ-ի չի կարող գոյություն ունենալ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ պատասխանելով […] ...
22:32 03.02.2025
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ովՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։ 2025 թվականի հունվար […] ...
22:21 03.02.2025
Նախագահը դեսպաններ է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր Տաջիկստանի և Ֆիլիպինների Հանրապետություններում դեսպան նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով նախագահը հետ է կանչել Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...
22:12 03.02.2025
150 դրամ՝ տրանսպորտի թանկացում ու բոյկոտ. ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանըԱրդեն երրորդ օրն է՝ մի շարք քաղաքացիներ բոյոկոտում են տրանսպորտի թանկացումը և հրաժարվում 100 դրամի փոխարեն վճարել 150 դրամ: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ, սակայն, շուրջ մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հայտարարեց, թե որոշումը վերանայվել է և նախատեսվել է 150 դրամ մեկ ուղևորության […] ...