20:31 03.02.2025
Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի մուտքը փակ է, սակայն շենքի ճակատի ցուցանակները դեռ չեն հանվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ժամը 09:30-ի դրությամբ անհնար է մուտք գործել ԱՄՆ ՄԶԳ կենտրոնակայան, որը գտնվում է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան շենքում։ Գլխավոր մուտքը փակ է, ապակե դռներից երևում են ներսից տեղադրված լրացուցիչ պատնեշները։
Սակայն պտտվող դռների երկու կողմերում գտնվող երկու ցուցանակները, ինչպես նաև գլխավոր մուտքի վերևում գտնվող գործակալության անունը դեռ չեն հանվել, իսկ շենքի դիմաց դեռ ծածանվում է ԱՄՆ ՄԶԳ խորհրդանիշներով դրոշը։ Դեպքի վայրում ցուցարար կա, ով դեմ է արտահայտվում գործակալության փակմանը։
«USAID-ը փրկում է, Իլոն Մասկը՝ ոչնչացնում»,- գրված է նրա ձեռքի տակ գտնվող ստվարաթղթի վրա։
23:28 03.02.2025
Ընթացիկ տարում հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում․ Արփինե ՍարգսյանՀունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ […] ...
22:56 03.02.2025
Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոնԲրիտանական Էսսեքս կոմսության Մալդոն քաղաքում որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն: Այս մասին հայտնել է BBC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 34-ամյա Շոն Ինգը կնոջ հետ ձկնորսություն էր անում։ Տղամարդուց մոտ մեկուկես ժամ է պահանջվել ձկանը ափ հանելու համար։ Նրա խոսքով՝ «հրեշավոր» լոքոն չի հանձնվել և մեկ ժամ տևած պայքարից հետո […] ...
22:43 03.02.2025
Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցությանԵՄ անդամ երկրները չեն կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսում։ «Այն ենթադրությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի, սխալ է բազմաթիվ պատճառներով: Եվրոպական պաշտպանությունը առանց ԱՄՆ-ի չի կարող գոյություն ունենալ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ պատասխանելով […] ...
22:32 03.02.2025
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ովՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։ 2025 թվականի հունվար […] ...
22:21 03.02.2025
Նախագահը դեսպաններ է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր Տաջիկստանի և Ֆիլիպինների Հանրապետություններում դեսպան նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով նախագահը հետ է կանչել Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...
22:12 03.02.2025
150 դրամ՝ տրանսպորտի թանկացում ու բոյկոտ. ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանըԱրդեն երրորդ օրն է՝ մի շարք քաղաքացիներ բոյոկոտում են տրանսպորտի թանկացումը և հրաժարվում 100 դրամի փոխարեն վճարել 150 դրամ: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ, սակայն, շուրջ մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հայտարարեց, թե որոշումը վերանայվել է և նախատեսվել է 150 դրամ մեկ ուղևորության […] ...