Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
--1.91 oC

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

19:00 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:

Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես ասել է, որ Կառավարության նիստում հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործող օրենքում շուրջ վեց տարիների ընթացքում գործնականում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման եւ Ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: Օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից եւ գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում: Բացի այդ՝ գործող Օրենքով հստակ բնորոշված եւ միմյանցից տարանջատված չեն Ծառայության վերահսկողական գործառույթները, դրանցից յուրաքանչյուրի իրականացման ընթացքում Ծառայությանը վերապահված իրավասությունները, ինչպես նաև օրենքում առկա են ընդհանուր ձևակերպումներ, որոնք գործնականում տարընթերցումների տեղիք են տալիս: Ըստ առաջարկվող փոփոխության՝ հստակ սահմանվել են Ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:

Նախագծով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները, մասնավորապես՝ ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտներ են այսուհետ նախատեսվել, նաև Վարչապետի աշխատակազմը եւ մարզպետների աշխատակազմերը:

Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու եւ հակազդելու նպատակով՝ այսուհետ սահմանվելու է վարչական պատասխանատվություն:

Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Նախագծով կանոնակարգվել են նաև որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման ընթացակարգերը:
Նախագծում առկա նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ՝ դրանցով նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 03.02.2025

SHANTNEWS

WP. Փրկարարները Պոտոմակ գետից դուրս են բերում Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի բեկորները

21:42 03.02.2025

WP. Փրկարարները Պոտոմակ գետից դուրս են բերում Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի բեկորները

Վաշինգտոնում փրկարարները սկսել են դուրս հանել այն ինքնաթիռի բեկորները, որն ընկել էր Պոտոմակ գետը ռազմական ուղղաթիռի հետ բախումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները սկսել են վերամբարձ կռունկի միջոցով գետի հատակից բարձրացնել American Airlines-ի ինքնաթիռի բեկորները։ Ջրից առաջինը դուրս է բերվել ինքնաթիռի շարժիչներից մեկը։ The Washington Post-ը, […] ...

Փետրվարի 4-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:22 03.02.2025

Փետրվարի 4-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոց 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8, 11 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր, Խաղաղ Դոնի փ. 1 շենք և հարակից […] ...

Հնդկաստանի շրջակա միջավայրի և անտառների նախարարին թալանել են գնացքում

21:10 03.02.2025

Հնդկաստանի շրջակա միջավայրի և անտառների նախարարին թալանել են գնացքում

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի շրջակա միջավայրի և անտառների նախարար Արուն Կումարին թալանել են գնացքում։ Այս մասին հայտնել է New9Live-ը։ Դեպքը տեղի է ունեցել Բարելիից Լաքնաու ճանապարհին: Հայտնի է, որ Կումարը ճանապարհորդում էր գնացքի առաջին կարգով: Չարագործը կարողացել է ներս մտնել և գողանալ նախարարի սմարթֆոնը։ Երկաթուղու անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն անմիջապես ձեռնարկել են հանցագործին բռնելու համատեղ […] ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

21:00 03.02.2025

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փետրվարի 3-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

«Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

20:48 03.02.2025

«Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

Հունվարի 30-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեզու, պատմվածքներ, երաժշտություն և արհեստներ» խորագրով գիտաժողով։ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ-հիմնադրամի (Fondation INALCO) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի (INP) և Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերով զբաղվող «Œuvre d’Orient» ՀԿ համագործակցությամբ և ՀՀ դեսպանության բարձր […] ...

BACK_TO_TOP