18:51 03.02.2025
Հաջորդ տարի Չինաստանը Լուսին կուղարկի նոր զոնդ, որը կարող է մեկ ցատկով անցնել տասնյակ կիլոմետրեր, այն ջուր կփնտրի Երկրի արբանյակի հարավային բևեռում, երկուշաբթի հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Chang’e-7 հետազոտական զոնդը բաղկացած է չորս սարքից՝ ուղեծրային և վայրէջքի մոդուլից, լուսնագնացից և ցատկող զոնդից, որոնք հագեցած կլինեն ջրի մոլեկուլային անալիզատորով:
«Ցատկող» զոնդը կկատարի առնվազն 3 թռիչք, մինչդեռ ավանդական զոնդերը մեկ անգամ են վայրէջք կատարում»,- ասել է Chang’e-7 առաքելության գլխավոր կոնստրուկտորի տեղակալ Թան Յուխուան։
Chang’e-7 տիեզերական զոնդը Լուսնի հարավային բևեռում սառույց է որոնելու։ Եթե այն գտնվի, դա կնվազեցնի Լուսին ջուր հասցնելու ծախսերն ու ժամանակը, ինչը կօգնի լուսնային բազա կառուցել, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել Լուսնի և այլ մոլորակների վրա կյանքի հավանականությունը:
«Զոնդը կարող է հուսալիորեն և բազմիցս վայրէջք կատարել տարբեր մակերեսների վրա, դա նման է նրան, թե ինչպես է մարդը բարձրությունից ցատկելիս ծալում ոտքերը», – ավելացրել է Թան Յուխուան:
Նշվում է, որ վեցոտանի այս զոնդը կունենա սողալու, ցատկելու, ինչպես նաև հրթիռային շարժիչի միջոցով թռչելու հնարավորություն, ինչի շնորհիվ մեկ ցատկով կկարողանա անցնել տասնյակ կիլոմետրեր։ Դա թույլ կտա նրան ուսումնասիրել կոշտ տեղանքը և խորը խառնարանները, որոնք անհասանելի են սովորական լուսնագնացների համար:
22:12 03.02.2025
150 դրամ՝ տրանսպորտի թանկացում ու բոյկոտ. ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանըԱրդեն երրորդ օրն է՝ մի շարք քաղաքացիներ բոյոկոտում են տրանսպորտի թանկացումը և հրաժարվում 100 դրամի փոխարեն վճարել 150 դրամ: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ, սակայն, շուրջ մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հայտարարեց, թե որոշումը վերանայվել է և նախատեսվել է 150 դրամ մեկ ուղևորության […] ...
21:42 03.02.2025
WP. Փրկարարները Պոտոմակ գետից դուրս են բերում Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի բեկորներըՎաշինգտոնում փրկարարները սկսել են դուրս հանել այն ինքնաթիռի բեկորները, որն ընկել էր Պոտոմակ գետը ռազմական ուղղաթիռի հետ բախումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները սկսել են վերամբարձ կռունկի միջոցով գետի հատակից բարձրացնել American Airlines-ի ինքնաթիռի բեկորները։ Ջրից առաջինը դուրս է բերվել ինքնաթիռի շարժիչներից մեկը։ The Washington Post-ը, […] ...
21:22 03.02.2025
Փետրվարի 4-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոց 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8, 11 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր, Խաղաղ Դոնի փ. 1 շենք և հարակից […] ...
21:10 03.02.2025
Հնդկաստանի շրջակա միջավայրի և անտառների նախարարին թալանել են գնացքումՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի շրջակա միջավայրի և անտառների նախարար Արուն Կումարին թալանել են գնացքում։ Այս մասին հայտնել է New9Live-ը։ Դեպքը տեղի է ունեցել Բարելիից Լաքնաու ճանապարհին: Հայտնի է, որ Կումարը ճանապարհորդում էր գնացքի առաջին կարգով: Չարագործը կարողացել է ներս մտնել և գողանալ նախարարի սմարթֆոնը։ Երկաթուղու անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն անմիջապես ձեռնարկել են հանցագործին բռնելու համատեղ […] ...
21:00 03.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՓետրվարի 3-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...