Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
--1.91 oC

Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցեր

17:44 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեր մի խումբ հայրենակիցներ պնդում էին, որ ավերիչ երկրաշարժից հետո առանց պետական որեւէ օժանդակության, չպահպանելով իրավական ակտերով սահմանված պահանջները` կառուցել են տներ եւ, ըստ այդմ, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում բախվել ֆինանսական խնդիրների: Հնչում էին անարդարության վերաբերյալ դիտարկումներ այն մասին, որ աղետի գոտում իրենց կարգավիճակում գտնվող շատ այլ անձինք օգտվել են պետական օժանդակությունից, իսկ իրենք սեփական ֆինանսական միջոցներով կառուցել են տներ, սակայն այսօր տների փաստաթղթավորումն իրենց համար խնդիր է: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` փետրվարի 3-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է. աղետի գոտու բնակիչների այս եւ այլ խնդիրներին ծանոթացել են, երբ մի խումբ պատգամավորների հետ դեկտեմբերին այցելել էին Լոռու մարզի մի շարք համայնքներ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, պատասխանատուներ նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այլ շահագրգիռ կազմակերպություններից:

Ռուստամ Բաքոյանը նկատել է, որ աղետի գոտում դեռեւս կան չլուծված խնդիրներ, որոնցից են, մասնավորապես, փաստաթղթավորման շուրջ առաջացող ֆինանսական խնդիրներն ու ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման հետ կապված հարցերը:

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանել է, որ դեռեւս 2022 թվականին օրենսդրական փոփոխություններ են մտել ուժի մեջ, եւ յուրաքանչյուր վայրի ինքնակամ կառույցների հաշվառման համար սահմանված են եղել վերջնաժամկետներ: Կառավարությունը պարբերաբար, տարբեր ձեւերով տեղեկատվություն է տարածել այդ մասին: Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ ինքնակամ կառույցների հաշվառման համար սահմանված ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, եւ այսօր այլեւս հնարավոր չէ իրականացնել հաշվառման գործընթաց: Այդ ժամկետում հաշվառվել է շուրջ 66 հազար ինքնակամ շինություն:

Քննարկման ընթացքում նշվել է, որ բազմաթիվ ինքնակամ կառուցված եւ չփաստաթղթավորված կառույցներ կան ե’ւ Շիրակի, ե’ւ Լոռու մարզերում:

Խնդրի լուծման նպատակով քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, կարեւորել հարցի շուտափույթ կարգավորումը: Քննարկման արդյունքում որոշվել է գույքագրել մարզերում առկա վերոնշյալ խնդիրները` գտնելու համար դրանց լուծման ուղիները:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է` բարձրացված խնդիրները պատշաճ կերպով կհասցեավորվեն եւ բնակիչներին հուզող հարցերն անպատասխան չեն մնա:

Հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաեւ օրենսդրական փոփոխություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի շրջակա միջավայրի և անտառների նախարարին թալանել են գնացքում

21:10 03.02.2025

Հնդկաստանի շրջակա միջավայրի և անտառների նախարարին թալանել են գնացքում

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի շրջակա միջավայրի և անտառների նախարար Արուն Կումարին թալանել են գնացքում։ Այս մասին հայտնել է New9Live-ը։ Դեպքը տեղի է ունեցել Բարելիից Լաքնաու ճանապարհին: Հայտնի է, որ Կումարը ճանապարհորդում էր գնացքի առաջին կարգով: Չարագործը կարողացել է ներս մտնել և գողանալ նախարարի սմարթֆոնը։ Երկաթուղու անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն անմիջապես ձեռնարկել են հանցագործին բռնելու համատեղ […] ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

21:00 03.02.2025

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փետրվարի 3-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

«Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

20:48 03.02.2025

«Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում

Հունվարի 30-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեզու, պատմվածքներ, երաժշտություն և արհեստներ» խորագրով գիտաժողով։ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ-հիմնադրամի (Fondation INALCO) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի (INP) և Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերով զբաղվող «Œuvre d’Orient» ՀԿ համագործակցությամբ և ՀՀ դեսպանության բարձր […] ...

ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը Վաշինգտոնում փակվել է

20:31 03.02.2025

ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը Վաշինգտոնում փակվել է

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի մուտքը փակ է, սակայն շենքի ճակատի ցուցանակները դեռ չեն հանվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ժամը 09:30-ի դրությամբ անհնար է մուտք գործել ԱՄՆ ՄԶԳ կենտրոնակայան, որը գտնվում է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան շենքում։ Գլխավոր մուտքը փակ է, ապակե դռներից երևում են ներսից տեղադրված լրացուցիչ պատնեշները։ Սակայն […] ...

Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները

20:27 03.02.2025

Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները

Ընթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։ Վիրաբուժական հիվանդություններ 1․ Փայծաղի հետտրավմատիկ հեռացումը, եթե ֆունկցիայի խանգարում չկա, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 2․ Վահանաձև գեղձի տոտալ հեռացումը 1 տարի անց, եթե բացակայում է ֆունկցիայի խանգարումը և ստանում է փոխարինող դեղորայք, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 3․ Ցողունային երակների հեռացումը, եթե վերջույթների […] ...

SHANTNEWS

20:00 03.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP