17:31 03.02.2025
Բելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություն, ի վերջո, համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, հարկերի բարձրացման և կենսաթոշակային բարեփոխումների շուրջ։ Նոր կառավարությունը նպատակ ունի սահմանափակել գործազրկության նպաստների վճարման տևողությունը և նվազեցնել կենսաթոշակները վաղաժամկետ կենսաթոշակի անցնող անձանց համար՝ միաժամանակ բարձրացնելով կենսաթոշակը կենսաթոշակային տարիքից հետո աշխատողների համար:
Նոր ֆլամանդական դաշինքի գլխավորած կոալիցիան ներառում է քրիստոնյա դեմոկրատներին և սոցիալիստներին երկրի հոլանդախոս հյուսիսից, ինչպես նաև լիբերալ և կենտրոնամետ կուսակցությունները երկրի ֆրանսախոս հարավից:
21:00 03.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին20:48 03.02.2025
«Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտումՀունվարի 30-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեզու, պատմվածքներ, երաժշտություն և արհեստներ» խորագրով գիտաժողով։ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ-հիմնադրամի (Fondation INALCO) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի (INP) և Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերով զբաղվող «Œuvre d’Orient» ՀԿ համագործակցությամբ և ՀՀ դեսպանության բարձր […] ...
20:31 03.02.2025
ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը Վաշինգտոնում փակվել էՎաշինգտոնում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի մուտքը փակ է, սակայն շենքի ճակատի ցուցանակները դեռ չեն հանվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ժամը 09:30-ի դրությամբ անհնար է մուտք գործել ԱՄՆ ՄԶԳ կենտրոնակայան, որը գտնվում է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան շենքում։ Գլխավոր մուտքը փակ է, ապակե դռներից երևում են ներսից տեղադրված լրացուցիչ պատնեշները։ Սակայն […] ...
20:27 03.02.2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջներըԸնթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։ Վիրաբուժական հիվանդություններ 1․ Փայծաղի հետտրավմատիկ հեռացումը, եթե ֆունկցիայի խանգարում չկա, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 2․ Վահանաձև գեղձի տոտալ հեռացումը 1 տարի անց, եթե բացակայում է ֆունկցիայի խանգարումը և ստանում է փոխարինող դեղորայք, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 3․ Ցողունային երակների հեռացումը, եթե վերջույթների […] ...
19:54 03.02.2025
Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկելՌուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ: 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է «Օսասունայի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որն ավարտվել է մրցակից թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Զախարյանը 78-րդ րոպեին փոխարինել է Միկել Օյարսաբալին: «Ռեալ Սոսյեդադը» մնացել է 28 միավորով և 11-րդ տեղում է: Հիշեցնենք, […] ...
19:50 03.02.2025
Կոնգոյում բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի կենտրոնական բանտից զանգվածային փախուստի հետևանքով զոհվել է մոտ 170 բանտարկյալ, երբ փողոցներում մարտեր են տեղի ունեցել «Մարտի 23-ի շարժման» ապստամբների և Կոնգոյի բանակի ստորաբաժանումների միջև: Այս մասին հայտնում է Կոնգոյի Okapi ռադիոկայանը։ Հունվարի 27-ին փախուստի պահին բանտում գտնվել է մոտ 4400 բանտարկյալ: Պահակները փորձել են կանգնեցնել նրանց՝ կրակ […] ...