17:19 03.02.2025
Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF)՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել են «Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները:
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:
ETF-ի մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, ծրագրի ղեկավար Թիմո Կուուսելան և մարդկային կապիտալի զարգացման գլխավոր փորձագետ, հետազոտության համակարգող Մարի Դորլեանսն ամփոփ ներկայացրել են նախորդիվ կայացած աշխատաժողովում քննարկված համատեղ հետազոտության արդյունքները և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:
Նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել իրականացված աշխատանքի համար՝ ներկայացնելով կրթության ոլորտում լայնածավալ և առանցքային բարեփոխումների իրականացման ընթացքն ու նախարարության հանձնառությունը՝ շարունակելու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Միաժամանակ, ընդգծվել են իրականացվող աշխատանքների ուղղությամբ տարբեր միջազգային գործընկերների դրական արձագանքը և նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու բազմակողմ երկխոսությունը զարգացման գործընկերների ռեսուրսների համադրման և փաստահեն քաղաքականության իրականացման դիտանկյունից։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ԵՄ կրթության ոլորտում երկխոսության հարթակը և գոհունակություն հայտնել, որ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի ապահովելու կրթության շահակիցների առավելագույն մասնակցություն։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է կառավարման համակարգի հզորացման, կարողությունների զարգացման և համակարգային գործունեության անհրաժեշտությունն ինչպես նախարարության, այնպես էլ ոլորտի մյուս դերակատարների համար:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հաջողությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադառնալով մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցմանը, համընդհանուր ներառական կրթությանը, դպրոցական սննդի կազմակերպմանը՝ առաջարկելով հայաստանյան փորձի փոխանակում տարածաշրջանի և եվրոպական երկրների հետ:
Հանդիպմանը քննարկվել են նաև հնարավոր աջակցության և համագործակցության այլ ուղղություններ:
Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագիրը (Supporting Education Reforms and Skills in the Eastern Partnership) մեկնարկել է 2024 թվականի մայիսից (եռամյա է՝ 2024-2026 թվականների համար): Ծրագրի շրջանակում ակնկալվում է նպատակային գործողությունների միջոցով հզորացնել Արևելյան գործընկերության երկրների կարողություններն ու քաղաքականությունների մշակման ու իրագործման գործընթացները՝ համադրելով յուրաքանչյուր երկրին հատուկ նախաձեռնությունները, ինչպես նաև իրականացնելով փոխադարձ ուսուցում և ցանցային համագործակցություն:
Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին ավելի վաղ ընդունել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
20:48 03.02.2025
«Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտումՀունվարի 30-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեզու, պատմվածքներ, երաժշտություն և արհեստներ» խորագրով գիտաժողով։ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ-հիմնադրամի (Fondation INALCO) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի (INP) և Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերով զբաղվող «Œuvre d’Orient» ՀԿ համագործակցությամբ և ՀՀ դեսպանության բարձր […] ...
20:31 03.02.2025
ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը Վաշինգտոնում փակվել էՎաշինգտոնում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի մուտքը փակ է, սակայն շենքի ճակատի ցուցանակները դեռ չեն հանվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ժամը 09:30-ի դրությամբ անհնար է մուտք գործել ԱՄՆ ՄԶԳ կենտրոնակայան, որը գտնվում է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան շենքում։ Գլխավոր մուտքը փակ է, ապակե դռներից երևում են ներսից տեղադրված լրացուցիչ պատնեշները։ Սակայն […] ...
20:27 03.02.2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջներըԸնթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։ Վիրաբուժական հիվանդություններ 1․ Փայծաղի հետտրավմատիկ հեռացումը, եթե ֆունկցիայի խանգարում չկա, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 2․ Վահանաձև գեղձի տոտալ հեռացումը 1 տարի անց, եթե բացակայում է ֆունկցիայի խանգարումը և ստանում է փոխարինող դեղորայք, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 3․ Ցողունային երակների հեռացումը, եթե վերջույթների […] ...
19:54 03.02.2025
Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկելՌուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2024/25 մրցաշրջանում առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ: 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է «Օսասունայի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որն ավարտվել է մրցակից թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Զախարյանը 78-րդ րոպեին փոխարինել է Միկել Օյարսաբալին: «Ռեալ Սոսյեդադը» մնացել է 28 միավորով և 11-րդ տեղում է: Հիշեցնենք, […] ...
19:50 03.02.2025
Կոնգոյում բանտից փախուստի ժամանակ մահացել է մոտ 170 բանտարկյալԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի կենտրոնական բանտից զանգվածային փախուստի հետևանքով զոհվել է մոտ 170 բանտարկյալ, երբ փողոցներում մարտեր են տեղի ունեցել «Մարտի 23-ի շարժման» ապստամբների և Կոնգոյի բանակի ստորաբաժանումների միջև: Այս մասին հայտնում է Կոնգոյի Okapi ռադիոկայանը։ Հունվարի 27-ին փախուստի պահին բանտում գտնվել է մոտ 4400 բանտարկյալ: Պահակները փորձել են կանգնեցնել նրանց՝ կրակ […] ...