Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
+4.09 oC

Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

16:35 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։

Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։

Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությանը՝ ստորև
ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ,
ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,
ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը,
ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։

 Ուշադրություն
Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices )։

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։

Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:25 03.02.2025

Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 2-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության […] ...

Սուդանում գնդակոծության հետևանքով զոհվել է 67 խաղաղ բնակիչ

19:12 03.02.2025

Սուդանում գնդակոծության հետևանքով զոհվել է 67 խաղաղ բնակիչ

Առնվազն 67 խաղաղ բնակիչ է զոհվել Արևմտյան Սուդանի Դարֆուր շրջանի Էլ Ֆաշեր քաղաքում Արագ արձագանքման ուժերի գնդակոծության հետևանքով, հայտնել է Սուդանի բանակի 6-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը։ «Գնդակոծության հետևանքով զոհվել է 67 քաղաքացի, որից 30-ը կին է, 17-ը՝ երեխա, 20-ը՝ տղամարդ»,- ասվում է հրամանատարության ֆեյսբուքյան էջում։ Հրամանատարության տվյալներով՝ սա Էլ Ֆաշերում Արագ արձագանքման ուժերի կողմից իրականացված […] ...

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

19:00 03.02.2025

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական […] ...

Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ 

18:51 03.02.2025

Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ 

Հաջորդ տարի Չինաստանը Լուսին կուղարկի նոր զոնդ, որը կարող է մեկ ցատկով անցնել տասնյակ կիլոմետրեր, այն ջուր կփնտրի Երկրի արբանյակի հարավային բևեռում, երկուշաբթի հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Chang’e-7 հետազոտական ​​զոնդը բաղկացած է չորս սարքից՝ ուղեծրային և վայրէջքի մոդուլից, լուսնագնացից և ցատկող զոնդից, որոնք հագեցած կլինեն ջրի մոլեկուլային անալիզատորով: «Ցատկող» զոնդը կկատարի առնվազն 3 թռիչք, […] ...

Հանդբոլի Դանիայի հավաքականը 4-րդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն

18:43 03.02.2025

Հանդբոլի Դանիայի հավաքականը 4-րդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն

Հանդբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Դանիայի հավաքկանը 32-26 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի թիմի նկատմամբ և չորրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն: Դանիացիները կիսաեզրափակչում հաղթել էին Պորտուգալիայի հավաքականին, քառորդ եզրափակչում էլ պայքարից դուրս էին թողել Բրազիլիայի թիմին: Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 35-34 հաշվով հաղթել է պորտուգալացիներին: ...

Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ

18:35 03.02.2025

Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկել է իրավիճակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ կապված Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետ, ինչպես նաև մտադիր է մինչև օրվա վերջ ևս մեկ զրույց ունենալ նրա հետ։ «Կանադան նույնիսկ թույլ չի տալիս ամերիկյան բանկերին բացվել և բիզնես անել իր տարածքում: Եվ նման […] ...

BACK_TO_TOP