Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
+4.09 oC

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ

16:30 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:

Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, կողմերը կարևորել են Միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը: Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը:

Դեսպան Հակոբյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը նախորդել է դեսպանի առանձնազրույցը Միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար Փեյման Միրաբի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:25 03.02.2025

Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 2-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության […] ...

Սուդանում գնդակոծության հետևանքով զոհվել է 67 խաղաղ բնակիչ

19:12 03.02.2025

Սուդանում գնդակոծության հետևանքով զոհվել է 67 խաղաղ բնակիչ

Առնվազն 67 խաղաղ բնակիչ է զոհվել Արևմտյան Սուդանի Դարֆուր շրջանի Էլ Ֆաշեր քաղաքում Արագ արձագանքման ուժերի գնդակոծության հետևանքով, հայտնել է Սուդանի բանակի 6-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը։ «Գնդակոծության հետևանքով զոհվել է 67 քաղաքացի, որից 30-ը կին է, 17-ը՝ երեխա, 20-ը՝ տղամարդ»,- ասվում է հրամանատարության ֆեյսբուքյան էջում։ Հրամանատարության տվյալներով՝ սա Էլ Ֆաշերում Արագ արձագանքման ուժերի կողմից իրականացված […] ...

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

19:00 03.02.2025

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական […] ...

Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ 

18:51 03.02.2025

Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ 

Հաջորդ տարի Չինաստանը Լուսին կուղարկի նոր զոնդ, որը կարող է մեկ ցատկով անցնել տասնյակ կիլոմետրեր, այն ջուր կփնտրի Երկրի արբանյակի հարավային բևեռում, երկուշաբթի հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Chang’e-7 հետազոտական ​​զոնդը բաղկացած է չորս սարքից՝ ուղեծրային և վայրէջքի մոդուլից, լուսնագնացից և ցատկող զոնդից, որոնք հագեցած կլինեն ջրի մոլեկուլային անալիզատորով: «Ցատկող» զոնդը կկատարի առնվազն 3 թռիչք, […] ...

Հանդբոլի Դանիայի հավաքականը 4-րդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն

18:43 03.02.2025

Հանդբոլի Դանիայի հավաքականը 4-րդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն

Հանդբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Դանիայի հավաքկանը 32-26 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի թիմի նկատմամբ և չորրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն: Դանիացիները կիսաեզրափակչում հաղթել էին Պորտուգալիայի հավաքականին, քառորդ եզրափակչում էլ պայքարից դուրս էին թողել Բրազիլիայի թիմին: Երրորդ տեղի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 35-34 հաշվով հաղթել է պորտուգալացիներին: ...

Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ

18:35 03.02.2025

Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկել է իրավիճակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ կապված Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետ, ինչպես նաև մտադիր է մինչև օրվա վերջ ևս մեկ զրույց ունենալ նրա հետ։ «Կանադան նույնիսկ թույլ չի տալիս ամերիկյան բանկերին բացվել և բիզնես անել իր տարածքում: Եվ նման […] ...

BACK_TO_TOP