Արմավիրի մարզի հայտնի գազալցակայաններից մեկում հայտնաբերվել է 35-ամյա լիցքավորողի մարմինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
+6.09 oC

Արմավիրի մարզի հայտնի գազալցակայաններից մեկում հայտնաբերվել է 35-ամյա լիցքավորողի մարմինը

16:06 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամադու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Մ.-ի դին:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ տեղեկությունների՝ մահացածն աշխատում էր նշված գազալցակայանում՝ որպես լիցքավորող, նրան մահացած հայտնաբերել է գործընկերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ

18:35 03.02.2025

Թրամփը զրույց է ունեցել Թրյուդոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկել է իրավիճակը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ կապված Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման հետ, ինչպես նաև մտադիր է մինչև օրվա վերջ ևս մեկ զրույց ունենալ նրա հետ։ «Կանադան նույնիսկ թույլ չի տալիս ամերիկյան բանկերին բացվել և բիզնես անել իր տարածքում: Եվ նման […] ...

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը

18:27 03.02.2025

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը, որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը: Նոր մոդելի համաձայն, համագործակցության […] ...

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարի հերթական դրվագները

18:22 03.02.2025

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարի հերթական դրվագները

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին

18:16 03.02.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին: «Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը: Հիշեցնենք՝ հունվարի 31-ի երեկոյան Բելգիայի հինգ կուսակցություն, ի վերջո, […] ...

Վրաստանը ԵԽԽՎ-ից ետ է կանչել իր պատվիրակությանը

18:11 03.02.2025

Վրաստանը ԵԽԽՎ-ից ետ է կանչել իր պատվիրակությանը

Վրաստանի իշխանությունները որոշել են ետ կանչել իրենց պատվիրակության անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է վրացական Interpressnews պարբերականը։ «Մենք հույս ունենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա իր հիմնարար սկզբունքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Վրաստանի խորհրդարանի բյուրոն աջակցել […] ...

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

18:05 03.02.2025

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Փետրվարի 1-ին՝ ժամը 20:37-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Իսակովի պողոտայում գործող ընկերություններից մեկը, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ընկերության 21-ամյա աշխատակիցը: Հաջորդ ահազանգը «Աստղիկ» բժշկական կենտրոնից էր. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր դիմել 18-ամյա երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու […] ...

BACK_TO_TOP