15:38 03.02.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (02.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 2-ը ներառյալ՝ 2.046 մլն.մ³:
17:55 03.02.2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ ԲարսեղյանըՀունվարի 31-ին կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ։ Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և գաղտնի քվեարկությամբ միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Մանուկ Բարսեղյանը: ...
17:50 03.02.2025
«Տոտենհեմը» 1,5 ամսվա դադարից հետո հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայումԱնգլիայի առաջնության 24-րդ տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բրենթֆորդի» դեմ խաղում: Լոնդոնյան դերբիում հյուրերի ավագ Հյոն Մին Սոնը կատարել է երկու գոլային փոխանցում: Սկզբում նրա խաղարկած անկյունայինից հետո ինքնագոլ է գրանցել Վիտալի Յանելտը, իսկ խաղավերջում դարպասի գրավմամբ աչքի է ընկել Պապե Մատար Սարը: Վերջին 1,5 ամսում Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը առաջին հաղթանակն […] ...
17:44 03.02.2025
Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցերՄեր մի խումբ հայրենակիցներ պնդում էին, որ ավերիչ երկրաշարժից հետո առանց պետական որեւէ օժանդակության, չպահպանելով իրավական ակտերով սահմանված պահանջները` կառուցել են տներ եւ, ըստ այդմ, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում բախվել ֆինանսական խնդիրների: Հնչում էին անարդարության վերաբերյալ դիտարկումներ այն մասին, որ աղետի գոտում իրենց կարգավիճակում գտնվող շատ այլ անձինք օգտվել են պետական օժանդակությունից, իսկ իրենք սեփական […] ...
17:37 03.02.2025
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ ԳոռըԼույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը։ Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...
17:31 03.02.2025
Բարտ դե Վիվերը Բելգիայի նոր վարչապետն էԲելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություն, ի վերջո, համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, […] ...