13:43 03.02.2025
Նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի գործունեության շուրջ վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք գործնական խնդիրների վերացմամբ, վերահսկողական գործիքակազմերի հստակեցմամբ եւ ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:
Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: «Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից եւ գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ենթակայության ներքո»,- ընդգծել է զեկուցողը:
Նախաձեռնությամբ սահմանվել են ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները: Մասնավորապես, ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտ են նախատեսվել վարչապետի եւ մարզպետների աշխատակազմերը:
«Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու եւ հակազդելու նպատակով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ` այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն»,- նշել է ծառայության ղեկավարը: Ըստ նրա` ծառայության լիազորությունների շրջանակում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել տեղական ինքնակառավարման մարմիններին` տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Նախաձեռնությամբ կանոնակարգվում են որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման ընթացակարգերը: Զեկուցողը կարեւորել է այն հանգամանքը, որ առաջարկվող նոր իրավակարգավորումներով կստեղծվեն ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ` դրանով նպաստելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին:
Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններին, ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթներին:
Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած որոշ առաջարկների հիման վրա լրամշակված օրինագծերի փաթեթը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 3-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
Նիստում Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Կարինե Բադալյանը ներկայացրել է գրասենյակի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:
Նա նշել է, որ 2024 թվականի ընթացքում գրասենյակը մշտական հանձնաժողովներից ստացել է 24 հարցում: Ընդհանուր առմամբ, պատրաստվել եւ մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ու պատգամավորներին է տրամադրվել 627 տեղեկանք:
16:52 03.02.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: ...
16:46 03.02.2025
ՏԿԵ նախարարն ու Չեխիայի դեսպանը կարևորել են Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Չեխիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ օրակարգային մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել են միջտարածաշրջանային համագործակցությունը, Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ […] ...
16:40 03.02.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […] ...
16:35 03.02.2025
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությանը՝ ստորև ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար […] ...
16:30 03.02.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, կողմերը կարևորել են Միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը: Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը: Դեսպան Հակոբյանը […] ...
16:25 03.02.2025
Մեկնարկում է փետրվար ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ […] ...