13:36 03.02.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել ԱԺ խորհրդին` ձեւավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ:
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին:
Նախորդ տարի երկու պետությունները փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ բոլորովին վերջերս էլ Սաուդյան Արաբիայի խորհրդարանում` Խորհրդատվական խորհրդում, ձեւավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ:
Հանձնաժողովի նախագահը ողջունել է բարեկամական խմբի ձեւավորումը:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին: Այն քննարկվել է փետրվարի 3-ի նիստում:
16:40 03.02.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […] ...
16:35 03.02.2025
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությանը՝ ստորև ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար […] ...
16:30 03.02.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, կողմերը կարևորել են Միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը: Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը: Դեսպան Հակոբյանը […] ...
16:25 03.02.2025
Մեկնարկում է փետրվար ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ […] ...
16:20 03.02.2025
Վահան Բիչախչյանը պաշտոնական նորամուտն է նշել լեհական «Լեգիայի» կազմումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պաշտոնական նորամուտն է նշել լեհական «Լեգիայի» կազմում: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Կելցեի «Կորոնայի» դեմ Էքստրակլասայի 19-րդ տուրի խաղին, որն ավարտվել է 1-1 հաշվով: Վահանը եղել է «Լեգիայի» մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրել է 62 րոպե: 23-րդ րոպեից «Լեգիան» խաղացել է 10 ֆուտբոլիստով: 40-րդ րոպեին հենց Վահանի՝ տուգանայինից կատարած փոխանցումն է […] ...
16:16 03.02.2025
ՆԳ նախարարի գլխավորությամբ ամփոփվել են Ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներըՀունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ […] ...